1367 դիտում
17:36 07-07-2020
Իշխանությանը չի հաջողվելու քողարկել այն, ինչը կատարվում է այսօր Հայաստանում
Հանրապետական կուսակցության անդամ Հովհաննես Խաչատրյանը գրում է.
Այսօր կառավարության դիմաց ՀՀԿ երիտասարդներով անցկացրեցինք«Վորոնեժ-Կրասնոդար» ֆլեշմոբ ակցիան և դա թող ի գիտություն լինի այս ապիկար իշխանությանը, որ մենք` չենք մոռանում ոչինչ ու ոչ ոքի:
Իշխանությանը չի հաջողվելու քողարկել այն, ինչը կատարվում է այսօր Հայաստանում:
Մեր ակցիաները լինելու են շարունակական և մեզ չի´խանգարի ու չի´կանգնեցնի այս խեղաթյուրված արտակարգ դրությունը:Այս իշխանության ղեկավարից սկսած մինչև ամենա ցածր ներկայացուցչին թվում է թե նրանք կարող են մոլորեցնել կատարվածը կամ ուղղակի ծածկադմփոց անել իրականությունը,հիասթափեցնեմ ձեզ տղաներ և աղջիկներ դա ձեզ մոտ` չի´ստացվելու:
Ձեր կողմից հարուցված շինծու քրեական գործերը,սահմանադրության բռնաբարումը և մի շարք այլ տարատեսակ խնդիրները մեզ մոտ մոռացության չեն մատնվի:
Հայաստանի հանրապետությունում այսօր փակ է և´օդային և´ցամաքային սահմանը իսկ ուղևորափոխադրումներն և բեռնափողադրումներն իրականացվում են սահմանափակ,այսինքն ՀՀ իշխանությունները կամ ներգրաված են այդ խնդրի մեջ կամ այն ինչ կատարվել է եղել է նրանց իմացությամբ,քանի որ մինչ օրս չկա որևէ քրեական գործ և չկա որևէ հերքում,կամ այդ ինչպե՞ս է ստացվում,որ մեր երկրից դուրս է գալիս մի քանի ինքնաթիռ`բեռնված ծխախոտով,բայց մեր այս «դեմոկրատ»իշխանությունը տեղյակ չի լինում`մենք դրան չենք հավատում:
ՀԳ Իրավապահ համակարգի հարգելի աշխատակիցներ,Ձեր կրած ուսադիրներն ծառայեցրեք հանուն մեր պետության,հանուն մեր ապահով Հայաստանի,քանի որ Փաշինյանը և իր թիմը հավերժ չեն և վաղ թե ուշ նրանք հայտնվելու են ամբաստանյալի համար նախատեսված աթոռին իսկ դուք նրանց ծառայելով ուղղակի և անուղղակի կերպով դառնում եք նրանց հանցակիցը:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
766 դիտում
22:40 24-04-2024
Բաղանիսից ոչ հեռու բնակիչները նոր սյուներ են նկատել
577 դիտում
22:23 24-04-2024
«Մարտական եղբայրության» անդամ Արման Պետրոսյանը 1 ամսով կալանավորվել է
424 դիտում
22:10 24-04-2024
Եվրոպական դատարանը երբեք չի վճռել, որ Հայաստանն օկուպացրել է ԼՂ-ը. Եղիշե Կիրակոսյան