211652_close_icon
views-count1476 դիտում article-date 17:14 07-07-2020

Փոփոխություններ են կատարվել համաշխարհային սպորտի միջոցառումների ժամանակացույցում

Ընթացիկ թագավարակը, ինչպես նաև Տոկիոյի օլիմպիական խաղերի տեղափոխումը լուրջ փոփոխություններ է կատարել համաշխարհային սպորտի միջոցառումների ժամանակացույցում: Հարմարվելով ստեղծված պայմաններին մարմնամարզության միջազգային ֆեդերացիան վերանայել է 2020թ․ աշխարհի գավաթի խաղարկության փուլերի օրացույցը: Սկզբում չեղարկվեցին չանցկացված փուլերը: Որոշվել է դրանք հետաձգել մինչև 2021թ․: Մրցաշարերի ամսաթվերը հայտնի կդառնան ավելի ուշ: Իսկ ահա Դոհայի / Քաթար / գավաթի առանձին գործիքների խաղարկության ժամկետը հայտնի է։ Այն կկայանա մարտի 10 -13-ը: Նշենք, որ Դոհայի մրցաշարին հայաստանցի մարմնամարզիկները մասնակցում են 2008 թվականից և ավանդաբար մրցանակներ են նվաճում։

Նմանատիպ նյութեր