2493 դիտում
16:51 07-07-2020
Վարչպետն այցելել է Հայաստանում հիմնված «Կալաշնիկով» ինքնաձիգի արտադրամաս. ՏԵՍԱՆՅՈՒԹ
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել է Հայաստանում հիմնված «Կալաշնիկով» ինքնաձիգի արտադրամաս: Վարչապետն ընկերության ներկայացուցիչների ուղեկցությամբ շրջեց արտադրամասում, ծանոթացավ հավաքվող արտադրանքին:
Ն. Փաշինյանը շրջայցի ընթացքում զրուցեց նաև արտադրամասի աշխատակիցների հետ:
«Կալաշնիկով» ինքնաձիգի արտադրամասում վարչապետին ուղեկցում է ՀՀ Պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը։
Ձեռնարկությունը հիմնվել է «Նեյտրոն ԳԱՄ» ՓԲԸ-ի և ռուսական «Կալաշնիկով» կոնցեռնի համագործակցության պայմանագրի հիման վրա, որը վերջնականապես կնքվել է 2020թ. մայիսին 15-ին 10 տարի ժամկետով:
Սկզբնական շրջանում ռազմարդյունաբերական գործարանում կատարվելու է АK103 տեսակի ինքնաձիգների հավաքումը։ Ձեռնարկության արտադրամասերում AK103 ինքնաձիգի հավաքումը կատարվելու է 0-ից` դետալները սկզբնական փուլում մատակարարվելու են Ռուսաստանից։
Ինքնաձիգները շուտով կմատակարարվեն ՀՀ զինված ուժեր: Ապագայում արտադրանքը նաեւ արտահանվելու է:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
2223 դիտում
19:24 08-08-2020
Նախագահ Սարգսյանն այցելել է «Տավուշ տեքստիլ» ընկերության Բերդի արտադրամաս. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այս բաժնից
346 դիտում
11:26 25-04-2024
Ամառային զորակոչը ՀՀ-ում կանցկացվի ապրիլի 29-ից մինչև հուլիսի 31-ը ներառյալ
277 դիտում
10:43 25-04-2024
Քննարկվել է ՀՀ-Չեխիա ռազմատեխնիկական համագործակցությունը, մի շարք պայմանավորվածություններ են ձեռք բերվել