211652_close_icon
views-count2149 դիտում article-date 16:40 07-07-2020

ՍԱՏՄ-ն կասեցրել է «Չանախ» ընկերության թթվասերի և կաթնաշոռի արտադրությունը

ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի կողմից «Չանախ» ՍՊԸ-ին պատկանող կաթնամթերքի արտադրամասում իրականացված վերահսկողության ընթացքում հայտնաբերվել է վտանգավոր սննդամթերքի թողարկում: Լաբորատոր փորձաքննությամբ պարզվել է, որ «Չանախ»-ի կաթնաշոռ և թթվասեր արտադրատեսակները ԱՑԽՄ ցուցանիշով չեն համապատասխանում Մաքսային միության տեխնիկական կանոնակարգերով սահմանված պահանջներին (ՄՄ ՏԿ 033/2013): ՍԱՏՄ-ն կասեցրել է այս ընկերության թթվասեր և կաթնաշոռ արտադրատեսակների արտադրությունը, տրվել է ժամկետ հայտնաբերված խախտումները վերացնելու համար: Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմին Աղբյուրը՝ snund.am

Նմանատիպ նյութեր