3983 դիտում
11:58 07-07-2020
Եղեգնուտ համայնքի բնակիչները փակել են փողոցը, նրանք չեն ցանկանում՝ նախկին համայնքապետը վերականգնվի պաշտոնում. Tert.am. ՏԵՍԱՆՅՈՒԹ
ՀՀ Արմավիրի մարզի Եղեգնուտ համայնքում լարված իրավիճակ է։ Բնակիչները դուրս են եկել փողոց և բողոքի ակցիա են անում։ Նշում են, որ թույլ չեն տալու մարզպետարանի աշխատակիցներին համայնք մտնել և, իրենց խոսքով, անցնում են «բարիկադային պայքարի»։ Նրանք պահանջում են, որ նախկին համայնքապետը չվերականգնվի իր պաշտոնում, հայտնում է [url=https://www.tert.am/am/news/2020/07/07/Exegnut/3337890?fbclid=IwAR3gwEpxyP_v08bYuFk19pr6n3dI1ANubekcJIj7Re5x4_8QjrVFppuXjMo]Tert.am[/url]-ը։
«Գյուղը գյուղապետ չունի բավականին ժամանակ, երեկ մարզպետարանի աշխատակիցները եկել են, որ նախկին գյուղապետին ընդունում հանձնում անեն, ամեն ինչ արվում է, որ նրան հետ բերեն: Մենք ուզում ենք մարզպետին հարցնել, թե ինչու պետք է հին թալանչին գա»,-ասաց բնակիչներից մեկը՝ նշելով, թե իրենց պատճառաբանում են, որ դատարանի որոշում կա: Այսպիսով Վարչական վերաքննիչ դատարանը մարզպետի 287 որոշումը համարել է չեղյալ, մնացածը ածանցյալ պահանջ է ներկայացվել:
Բնակիչները նշեցին, որ Ժողովուրդը նույնիսկ իր հողերը չի ցանկանում գնալ մշակել: «Ժողովրդի հաղթանակը մի գրիչի հարվածով չի կարա վերցնի, ուզում է ամբողջ ուժերը գան ստեղ»,-ասում էին նրանք:
Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքի տեսանյութում։
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
463 դիտում
15:50 23-04-2024
Բաղանիս Այրումի հատվածում ադրբեջանցիների շարժը տեսանելի է անզեն աչքով
304 դիտում
15:31 23-04-2024
Ես հրաժարական չեմ տալիս, մարդիկ ասում են՝ մեզ անտե՞ր ես թողնում․ Կիրանցի վարչական ղեկավար