211652_close_icon
views-count9603 դիտում article-date 13:38 07-07-2020

Քիմ Քարդաշյանը հայաստանյան փոքր բիզնեսին աջակցելու կոչ է արել

Աշխարհահռչակ հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանը կոչ է անում միանալ Հայաստանի աջակցության հիմնադրամի դրամահավաքին՝ օգնելու Հայաստանում կորոնավիրուսի հետևանքով տուժած փոքր բիզնեսին: Հեռուստաաստղն այս մասին գրել է «Ֆեյսբուք»-ի իր էջում: «Հայաստանի աջակցության հիմնադրամը նախաձեռնել է դրամահավաք`օգնելու COVID-19- ի արդյունքում տուժած փոքր բիզնեսին: Ֆինանսական օգնությունը միշտ չէ, որ հասանելի է և շատ փոքր, ընտանեկան բիզնեսները հայտնել են, որ ստիպված են եղել արտադրությունը մինչև 90 տոկոսով կրճատել՝ ի հավելումն աշխատակիցների կրճատման»,-նշել է Քարդաշյանը: Նա կոչ է արել մտածել նվիրատվության մասին՝ օգնելու բիզնեսին: Հեռուստաաստղը օգտագործել է նաև #SupportArmenia հեշթեգը:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր