211652_close_icon
views-count1517 դիտում article-date 16:29 07-07-2020

Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինը հիշեցնում է

Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինը հիշեցնում է ՝առանց ջրօգտագործման թույլտվության ջրօգտագործում իրականացնելու դեպքում նախատեսված տուգանքի մասին Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 632-րդ հոդվածի համաձայն՝առանց ջրօգտագործման թույլտվության ջրօգտագործում իրականացնելը առաջացնում է տուգանքի նշանակում քաղաքացիների նկատմամբ` սահմանված նվազագույն աշխատավարձի հարյուրհիսնապատիկի (150.000 ՀՀ դրամ) չափով, իսկ պաշտոնատար անձանց նկատմամբ` սահմանված նվազագույն աշխատավարձի երեքհարյուրապատիկի (300.000 ՀՀ դրամ) չափով: Ջրօգտագործման թույլտվության պահանջները չկատարելը առաջացնում է տուգանքի նշանակում քաղաքացիների նկատմամբ` սահմանված նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկի (100.000 ՀՀ դրամ) չափով, իսկ պաշտոնատար անձանց նկատմամբ` սահմանված նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկի (200.000 ՀՀ դրամ) չափով:

Նմանատիպ նյութեր