211652_close_icon
views-count2642 դիտում article-date 10:49 07-07-2020

Թանկարժեք մետաղների արտահանման նկատմամբ քվոտա կսահմանվի․ «Հայաստանի Հանրապետություն»

«Հայաստանի Հանրապետություն» թերթը գրում է «Եվրասիական տնտեսական հանձնաժողովի 2015 թ․ ապրիլի 21-ի «Ոչ սակագնային միջոցների մասին» որոշման թիվ 14 հավելվածով հաստատված է ԵԱՏՄ մաքսային տարածք թանկարժեք մետաղների և թանկարժեք մետաղներ պարունակող հումքային ապրանքների ներմուծման և ԵԱՏՄ մաքսային տարածքից արտահանման մասին դրույթը: Դրա 10-րդ կետի համաձայն՝ թանկարժեք մետաղների կամ թանկարժեք մետաղներով պատված մետաղների (որոնց վերամշակման արդյունքն են ոսկերչական իրերը, վարպետների պատրաստած ոսկե և արծաթե իրերը, այլ իրերը և դրանց մասերը) նկատմամբ «վերամշակում՝ մաքսային տարածքից դուրս» ընթացակարգի կիրառումը չի թույլատրվում: Բացառությամբ այն դեպքերի, երբ Երրորդ երկրների նկատմամբ ոչ սակագնային միջոցների մասին արձանագրության (2014 թ. մայիսի 29-ի ԵԱՏՄ մասին պայմանագրի հավելված) համապատասխան՝ անդամ պետության կողմից միակողմանի կարգով ընդունվել է նշված ապրանքների մաքսային տարածքից դուրս վերամշակման նպատակով արտահանման քանակական սահմանափակումներ կիրառելու վերաբերյալ որոշում։ Եվ այս դեպքում նշված ապրանքների նկատմամբ մաքսային տարածքից դուրս վերամշակում մաքսային ընթացակարգի կիրառումն իրականացվում է անդամ պետության մաքսային մարմնին պետական վերահսկողության ակտ ներկայացնելու դեպքում։ Այս իսկ պատճառով էկոնոմիկայի նախարարությունը Հայաստանի տարածքից արտահանվող և Հայաստան ներմուծվող թանկարժեք մետաղների կամ թանկարժեք մետաղներով պատված մետաղների նկատմամբ «վերամշակում մաքսային տարածքից դուրս» ընթացակարգի կիրառման մասին որոշման նախագիծ է մշակել: Եվ դա պայմանավորված է Հայաստանի կողմից միակողմանի կարգով մաքսային տարածքից դուրս վերամշակման նպատակով թանկարժեք մետաղների կամ թանկարժեք մետաղներով պատված մետաղների արտահանման նկատմամբ քվոտա սահմանելու անհրաժեշտությամբ»: [b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։[/b]

Նմանատիպ նյութեր