4422 դիտում
10:37 07-07-2020
Արարատ Միրզոյանն առանձին հարաբերություննե՞ր է հաստատում Կրեմլի հետ․ «Փաստ»
«Փաստ» թերթը գրում է. «Վերջին շրջանում էլ ավելի է սրվել հայ-ռուսական հարաբերությունների թեման։ Ի դեպ, շատերի համոզմամբ, նման վիճակ երբևէ չէր եղել։ ՀՀ նախկին ոչ մի ղեկավար ՌԴ ղեկավարության հետ այս աստիճան սառը և լարված հարաբերություն չի ունեցել։ Լարվածության առիթները շատ էին ի սկզբանե, վերջերս էլ ավելացան մի քանի դրվագներ ևս, մասնավորապես ռազմաբազան հանելու թեման, Նավալնիի հայտնվելը Հ1-ի եթերում, հակառուսական տրամադրությունների ավելի ու ավելի խորացումը որոշակի շրջանակների կողմից և այլն։
Ըստ մեր ունեցած տեղեկությունների, այս հանգամանքով անհանգստացած են նաև իշխանական շրջանակներում։ Ըստ այդ նույն տեղեկությունների, ռուսների հետ փորձում է ինքնուրույն «պայմանավորվել» ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը։
Նա, ինչպես հայտնի է, նախկինում աշխատել է պրոկրեմլ յան «Ռեգնում» ինֆորմացիոն գործակալությունում և պահպանել է իր կապերը մինչ օրս։
Եվ օգտագործելով իր նախկին կապերը այդ շրջանակների հետ՝ փորձում է հարաբերություններ հաստատել ռուսների հետ՝ Փաշինյանից առանձին։ Վստահելիություն ձեռք բերելու համար նա, մասնավորապես տեղեկացված լինելով առկա հակառուսական և արևմտյան քամիներից եկած պլանների մասին, փորձում է հնարավորինս հարթեցնել դրանց հետ կապված խնդիրները ռուսական կողմի հետ»:
[b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։[/b]
Նմանատիպ նյութեր
1472 դիտում
21:18 15-05-2019
Չկան առանձին Հայաստանի և առանձին Արցախի շահեր, մեր շահերը միասնական են բոլոր ուղղություններով. Արարատ Միրզոյան
Այս բաժնից
625 դիտում
07:27 18-04-2024
Հերթն Անահիտ Ավանեսյանինն է. «Ժողովուրդ»