211652_close_icon
views-count26814 դիտում article-date 10:28 07-07-2020

Ուզում եմ կիսվել բարի լուրով. Արմեն Մուրադյանը տեսանյութ է հրապարակել

ԵՊԲՀ ռեկտոր Արմեն Մուրադյանը Ֆեյսբուքի էջում տեսանյութ է հրապարակել և կից գրառում կատարել. «Ուզում եմ ձեզ հետ կիսվել բարի լուրով. տեսեք մեր Դավիթի հաջողությունները՝ ոգևորվեք ու ուրախացեք մեզ հետ միասին․ քայլքի վերականգնում՝ գլխուղեղային վնասվածքից հետո: Դավիթը գանգուղեղային վնասվածք է ստացել զինվորական ծառայության ժամանակ: Ախտորոշվել է տետրապարեզ, ստորին վերջույթների խորը պարապարեզ, քայլքի կոպիտ խանգարում: Մեկ ամսվա վերականգնողական բուժման արդյունքում հասել ենք հավասարակշռության բարելավման, մկանային տոնուսի կառավարման: Քայլակով քայլքից արդեն անցել ենք չորս կետանի ձեռնափայտով քայլքի: Այժմ աշխատում ենք ֆունկցիոնալ քայլքի վրա»,- գրել է նա:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր