211652_close_icon
views-count4567 դիտում article-date 09:13 07-07-2020

ԱՄՆ Սպիտակ Տան մամուլի խոսնակը արտաբերել է Հայոց Ցեղասպանություն եզրը. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Քիչ առաջ Սպիտակ Տան մամուլի խոսնակը հայտարարեց, որ ԱՄՆ-ում վանդալիզմի զոհ է դարձել Հայոց Ցեղասպանության հուշարձանը։ Այս մասին իր ֆեյսբուքյան [url=https://www.facebook.com/sargsyansuren/posts/10158584196150421]էջում [/url]գրել է քաղաքագետ Սուրեն Սարգսյանը։ «Այդքան շատ խուսափվող տերմինը (միտումնավոր, կամ պատահաբար) արտաբերվեց Սպիտակ Տան պաշտոնական շուրթերից: Ցանկացած պարագայում, կարծում եմ ԱԳՆ խոսնակը պետք է արձագանքի հայտարարությանը և շնորհակալություն հայտնի պատմական իրողությունները ճիշտ գնահատելու համար։ [b]Դիտեք 15:00 րոպեն[/b]»,– գրել է նա: Նշենք, որ Սպիտան Տան մամուլի խոսնակ Քայլի Մքենանին լրագրողների հետ հանդիպմանն ասել է. «Թվում է՝ ըմբռնման և պատմական գիտելիքների պակաս կա, երբ Հայոց Ցեղասպանության հուշահամալիրը, որը հարգանքի տուրք է մարդկության դեմ գործած բոլոր հանցանքների, այդ թվում՝ ստրկության զոհերին, ենթարկվում է վանդալիզմի»։
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր