211652_close_icon
views-count2451 դիտում article-date 22:27 06-07-2020

Տոստաո. Միայն Մեսիի ու Ռոնալդուի խառնուրդը կարող է համեմատվել Պելեի հետ

Բրազիլացի հարձակվող, 1970թ. աշխարհի չեմպիոն Տոստաոն կարծիք է հայտնել իր նախկին թիմակից Պելեի մասին: «Տարիների ընթացքում Պելեին համեմատում էին Դիեգո Մարադոնայի, Ռոնալդուի և Մեսիի հետ: Ես կարծում եմ, որ Պելեն ավելի ուժեղ էր, քան՝ նրանք բոլորը միասին: Այստեղ համեմատության խնդիր չկա: Պելեն շատ ավելի կատարյալ էր: Նա ուներ հարձակվողի համար անհրաժեշտ բոլոր հատկանիշները: Մարադոնայի խաղը տպավորում էր, սակայն ֆիզիկայի առումով նա Պելեի մակարդակին չէր և այդքան գոլ չէր խփել: Մեսիի խաղն ապշեցնում է, սակայն նա Պելեի պես գլխով չի խփում: Լեոն այնքան էլ լավ չի հարվածում երկու ոտքով և այդպես չի տեղաշարժվում, ինչպես՝ Պելեն: Ռոնալդուն բացառիկ խաղացող է, բայց նա չունի այն հմտությունները, որոնք ուներ Պելեն: Կրիշտիանուն այնպիսի խելահեղ փոխանցումներ չի կատարում, որոնք Պելեն էր անում: Եթե Մեսիի ու Ռոնալդուին միացնենք, ապա այդ դեպքում կստացվի խաղացող, որին կարելի է համեմատել Պելեի հետ:

Նմանատիպ նյութեր