2379 դիտում
23:08 06-07-2020
Ոստիկանության ծառայությունը զինկոմիսարիատների մոտակայքում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Հուլիսի 1-ին հանրապետությունում մեկնարկել է 2020 թվականի ամառային զորակոչը։ Այդ օրվանից հանրապետության բոլոր զինկոմիսարիատների հարակից տարածքներում ոստիկանությունը սկսել է իրականացնել արտակարգ ծառայություն։
Ոստիկանության տարբեր ստորաբաժանումների ծառայողները հորդորում են զորակոչիկների հարազատներին՝ պահել սոցիալական հեռավորություն և լինել դիմակներով։
Բացի նշվածից, ոստիկանությունը արտակարգ ծառայություն է իրականացնում պաշտպանության նախարարության հանրապետական հավաքակայանի շրջակայքում։ Ոստիկանները կրկին հորդորում են պահել սոցիալական հեռավորություն և ստուգում են դիմակների առկայությունը։ Կարգը խախտածների նկատմամբ իրականացվում է վարչական վարույթ։
Ըմբռնումով մոտենալով՝ կոչ ենք անում զորակոչիկների հարազատներին, որպեսզի հնարավորինս քիչ մարդիկ այցելեն զինկոմիտսարիատներ, իսկ հանրապետական հավաքակայան ընդհանրապես չայցելել, քանի որ զինակոչիկների հարազատները հանրապետական հավաքակայանում որևէ գործողության չեն մասնակցում։ Զորակոչիկների վիճակահանությանը հարազատները կարող են հետևել միայն տարածքային զինկոմիսարիատներում։
Բարի ծառայություն մաղթելով բոլոր զինվորներին՝ նշենք, որ ոստիկանության ծառայության միակ նպատակը զինվորների ու քաղաքացիների առողջության անվտանգության պահպանումն է։
[i]ՀՀ ոստիկանության լրատվական ծառայություն[/i]
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
18593 դիտում
15:07 16-05-2018
Զինկոմիսարիատների աշխատակիցները բողոքի ակցիա են անցկացնում ՀՀ Կառավարության դիմաց. ՏԵՍԱՆՅՈՒԹ. banak.info
24278 դիտում
15:38 16-05-2018
Զինկոմիսարիատների օպտիմալացման հարցով Դավիթ Տոնոյանի մոտ խորհրդակցություն է անցկացվել
Այս բաժնից
532 դիտում
23:20 25-04-2024
Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախաձեռնող խմբի նիստ
511 դիտում
23:07 25-04-2024
Քննարկվել են ԱՄՆ կողմից Հայաստանին տրամադրվող աջակցությանը վերաբերող հարցեր