211652_close_icon
views-count34069 դիտում article-date 18:40 06-07-2020

Առաջիկայում, առնվազն մեկ անգամ էլ կերկարաձգենք արտակարգ դրությունը. Նիկոլ Փաշինյան

[url=https://www.armtimes.com/hy/article/191903]Armtimes.com[/url]-ը գրում է. Հաշվի առնելով կորոնավիրուսային ներկա իրավիճակը, չի բացառվում, որ 4-րդ անգամ ևս արտակարգ դրությունը երկարաձգվի: Այս մասին ճեպազրույցի ժամանակ ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: «Իրավիճակն արդեն ինքն է բերում լուծումների, բայց մենք մյուս կողմից էլ հասկանում ենք, որ չենք կարող անվերջ երկարաձգել արտակարգ դրությունը: Առնվազն հիմա, այս պայմաններում, արտակարգ դրությունը կերկարացնենք: Դա բոլոր առումներով խնդիրներ է հարուցում: Միաժամանակ, չենք կարող համաճարակային իրավիճակը հաշվի չառնել: Կգանք հնարավորինս բալանսավորված լուծումների: Բայց ամեն ինչ տանում է նրան, որ մենք առաջիկայում, առնվազն մեկ անգամ կերկարաձգենք արտակարգ դրությունը»,-ասաց վարչապետը: Ըստ Փաշինյանի, այսօրվա տեմպը ցույց է տալիս, որ այլ բան անել հնարավոր չէ:

Նմանատիպ նյութեր