211652_close_icon
views-count3019 դիտում article-date 23:26 06-07-2020

Ուկրաինայի հայերի միությունը Երևանում սքեյթ այգու բրենդինգի և նեյմինգի համար դրամաշնորհային ծրագիր է նախաձեռնել

Ուկրաինայի հայերի միությունը նախաձեռնել է դրամաշնորհային ծրագիր` Երևանում առաջին սքեյթ-պարկի նեյմինգի և բրենդինգի համար, հայտնում է [url=http://analitikaua.net/2020/sojuz-armyan-ukrainy-zapuskaet-grantovuju-programmu-na-nejming-i-brending-pervogo-skejt-parka-v-erevane/]AnalitikaUA.net[/url]-ը: ՈւՀՄ տվյալներով՝ հայեցակարգը պետք է արտացոլի նախագծի սոցիալ-մշակութային նշանակությունը, ինչպես նաեւ ընդգծի ՀՀ մայրաքաղաքում նոր լոկացիայի հնարավորությունները: Մասնակցության համար հայտ կարող է ներկայացնել յուրաքանչյուրը՝ անկախ բնակության երկրից: 5044 քմ տարածքով սքեյթ այգին (սքեյթ-պարկը) Ուկրաինայի Հայերի միության սոցիալական ծրագիրն է, որն ուղղված է երիտասարդության համար ժամանցի եւ հանգստի ակտիվ գոտու ստեղծմանը: Այգու շինարարությունն իրականացվում է Երեւանի քաղաքապետարանի տեխնիկական եւ վարչական աջակցությամբ: Տարեսկզբին ՈւՀՄ ղեկավար Վիլեն Շատվորյանն ու Երեւանի քաղաքապետ Հայկ Մարությանը սքեյթ-պարկի կառուցման մասին պայմանագիր էին ստորագրել: Մարտին մեկնարկել է շինարարության առաջին փուլը: Այգու ճարտարապետ Արմեն Շատվորյանի նպատակն է նոր լոկացիա ստեղծել Երեւանում, որը կդառնա առաջին հարթակը էքստրեմալ սպորտի, ակտիվ հանգստի համար: Մասնակիցը պետք է ներկայացնի անվանում, կարգախոս, գրաֆիկական փաթեթ եւ բրենդբուք: Հայտերի ընդունման ժամանակ կգնահատվեն նորարարությունը, մշակման ակտուալությունը, վիզուալ ներդաշնակությունն ու օրիգինալ հայեցակարգը: Դրամաշնորհի հաղթողը ստանում է 3000 ԱՄՆ դոլարի համարժեք դրամական պարգև: Մասնակցության հայտերի ընդունումը մինչև 07.08.2020 ներառյալ: Դրամաշնորհային ծրագրի վերաբերյալ ամբողջ տեղեկատվությունը հասանելի է հատուկ կայքում չորս լեզուներով:

Նմանատիպ նյութեր