2520 դիտում
16:58 06-07-2020
Սահմանին ծածանվող Հայաստանի և Ռուսաստանի պետական դրոշները մեր բարեկամական հարաբերությունների խորհրդանիշն են. ՀՀ Նախագահ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն անցյալ շաբաթավերջին այցելել է Հայաստանի պետական սահման, եղել Ռուսաստանի սահմանապահ զորքերի ջոկատում, որը, համաձայն 1992թ. սեպտեմբերի 30-ի Հայաստանի և Ռուսաստանի միջպետական համաձայնագրի, իրականացնում է Թուրքիայի և Իրանի հետ Հայաստանի Հանրապետության պետական սահմանի հսկողությունը:
Հայաստանում Ռուսաստանի անվտանգության դաշնային ծառայության սահմանապահ վարչության պետ, գեներալ-լեյտենանտ Ռոման Գոլուբիցկին զեկուցել է սահմանին տիրող իրավիճակի, սահմանապահների օպերատիվ-ծառայողական գործունեության, սահմանամերձ գյուղերի բնակիչների և հայ գործընկերների հետ սերտ համագործակցության մասին:
«Հայաստանում Ռուսաստանի Դաշնության ԱԴԾ սահմանապահ վարչությունը հաջողությամբ լուծում է իր առջև դրված խնդիրները», - ասել է նախագահ Արմեն Սարգսյանը՝ շնորհակալություն հայտնել բարեխիղճ ծառայության համար և հաջողություններ մաղթել սահմանապահներին:
Նախագահ Սարգսյանը նշել է, որ պետական սահմանին ծածանվող Հայաստանի և Ռուսաստանի պետական դրոշները փոխվստահության վրա հիմնված մեր բարեկամական և դաշնակցային հարաբերությունների խորհրդանիշն են:
Նախագահ Սարգսյանը տիկնոջ՝ Նունե Սարգսյանի հետ եղել է նաև Նոր Շեն (Խարկով) գյուղում, որտեղից երևում են հայոց հինավուրց Անի մայրաքաղաքի ավերակները: Նրանք զրուցել են գյուղի միակ բնակչի՝ Վահանդուխտ տատի հետ:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 15+
15+
Նմանատիպ նյութեր
1120 դիտում
09:57 16-11-2015
Փարիզյան ահաբեկչության կապակցությամբ իջեցվել է Սպիտակ Տան վրա ծածանվող ԱՄՆ-ի պետական դրոշը
Այս բաժնից
628 դիտում
20:27 19-04-2024
Տավուշի մարզի ոչ մի սանտիմետր չի կարող տրվել որևէ մեկին. Հայկ Կոնջորյան
460 դիտում
20:15 19-04-2024
Հայկազ Նասիբյանը նշանակվել է էկոնոմիկայի նախարարության գլխավոր քարտուղար
523 դիտում
20:03 19-04-2024
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար