211652_close_icon
views-count36560 դիտում article-date 20:41 04-07-2020

Ավտովթար Գեղարքունիքի մարզում. բախվել են ՍՊԸ-ի տնօրենի Mitcubishi Pajero-ն և հրուշակագործի Opel-ը. կա վիրավոր. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր` հուլիսի 4-ին, ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում: Ժամը 12:00-ի սահմաններում, Երևան-Իջևան ավտոճանապարհի 59.4 կմ հատվածում, բախվել են Երևանի բնակիչներ, 32-ամյա Դավիթ Դավթյանի վարած Opel Astra մակնիշի և 40-ամյա Աշոտ Անանյանի վարած Mitcubishi Pajero մակնիշի ավտոմեքենաները: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով Opel-ի ուղևոր, Երևանի բնակիչ, 38-ամյա Լ.Խ.-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Սևանի բժշկական կենտրոն: Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 4-րդ վաշտի 1-ին դասակի ծառայողները` վաշտի հրամանատար Էդգար Սուսլիյանի, դասակի հրամանատար Արա Շահնազարյանի գլխավորությամբ: Տեղում հետաքննչական աշխատանքները ղեկավարել է նույն վաշտի ավագ հետաքննիչ Բակուր Սարիբեկյանի, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում: Վթարի մասին ՃՈ 1-77 օպերատիվ կառավաևման կենտրոնի պատասխանատու հերթապահ Երվանդ Ալեքսանյանը տեղեկությունը փոխանցել է ոստիկանության Սևանի բաժին, որտեղից ժամանել է օպերատիվ խումբը` բաժնի պետ Վիգեն Աղեկյանի գլխավորությամբ: Գ. Շամշյանի տեղեկություններով, Օպելի վարորդ Դ. Դավթյանն ու հիվանդանոց տեղափոխված վիրավորը աշխատում են «Տարոն» ՍՊԸ-ում` որպես հրուշակագործ, իսկ Mitcubishi Pajero-ի վարորդ Ա. Անանյանն աշխատում է «ԳԱՎ Մոթորս» ՍՊԸ-ում` որպես տնօրեն: Լուսանկարները և տեսանյութը` Յուրա Գաբրիելյանի [color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 45+
45+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր