211652_close_icon
views-count5251 դիտում article-date 21:39 04-07-2020

Կորոնավիրուսից մահացել է ԳԱԱ անդամ Ֆելիքս Հայրապետյանը

Ֆրանսիա-Հայաստան Առևտրա-արդյունաբերական պալատը (ՖՀԱԱՊ) խոր վշտով տեղեկացնում է ՖՀԱԱՊ-ի գործադիր տնօրեն Տիկին Արուսյակ Լյուդի-Հայրապետյանի հոր անսպասելի մահը: Այսօր, հուլիսի 4-ին, Երևանի ժամանակով ժամը 10-ին, «Էրեբունի» բժշկական կենտրոնում մահացավ ՀՀ ԳԱԱ անդամ, գիտնական, ֆենոլոգիայի և կենսաբանության բառարանների և հետազոտությունների հեղինակ, Երևանի պետական համալսարանի նախկին դասախոս, գիտությունների թեկնածու, դոկտոր-պրոֆեսոր պարոն Ֆելիքս Փառնակի Հայրապետյանը: Նրա սիրտը դադարեց զարկել կրկնակի թոքաբորբի հետևանքով, որը հավանաբար COVID 19-ի արդյունք էր: «Հայրս բացառիկ մարդ էր: Օրինակելի ու պաշտելի ամուսին, հայր, պապիկ: Իր հայրենիքի իրական պատրիոտ, մարդու իրավունքների ու ազատությունների անսասան պաշտպան: Նա մինչև իր վերջին շունչը պայքարեց իր գաղափարների և մեր հայրենիքի ավելի լավ ապագայի համար: Նրա անձնական ներդրումը Հայաստանում ժողովրդավարական և առաջադեմ արժեքների իրականացման գործում կարևոր էր: Նա է ինձ կերտել որպես մարդ, քաղաքացի: Ես նրան անսահման շնորհակալ եմ երջանիկ ու պաշտպանված մանկության ու պատանեկության տարիների, որակյալ կրթության, հրաշալի ընթերցումների ու կյանքի դասերի համար, մեծ բանավեճերի, անմոռանալի ծիծաղի, ինչպես նաև երջանկության ու ներդաշնակության մթնոլորտի համար, որը միշտ տիրում էր մեր տանը իր սիրո, նվիրվածության, մեծահոգության ու բացառիկ իմաստության շնորհիվ: Նա հավերժ կլուսավորի մեր սրտերը»,-նշել է Արուսյակ Լյուդի-Հայրապետյանը:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր