211652_close_icon
views-count2607 դիտում article-date 17:15 04-07-2020

Անուշ Թորանյանը նշանակվել է Փարիզի փոխքաղաքապետ

Փարիզի քաղաքապետ Անն Իդալգոն փոխքաղաքապետ է նշանակել ազգությամբ հայ Անուշ Թորանյանին։ Այս մասին տեղեկացնում է Փարիզի քաղաքապետարանի պաշտոնական կայքը: Փարիզը կունենա 37 փոխքաղաքապետ, որոնցից Ա. Թորանյանը համայնքային կյանքի, քաղաքացիների մասնակցության և հանրային քննարկումների գծով կաշխատի: Սա Փարիզի քաղաքապետարանում հայի կողմից երբևէ ստանձնած բարձրաստիճան պաշտոնն է: Ա. Թորանյանը ծնվել է Ֆրանսիայում, 1991 թվականին: Նա Իդալգոյի համախոհն է: Ավելի վաղ տեղեկություն էր տարածվել, որ Անուշ Թորանյանն ընտրվել է Փարիզի 15-րդ վարչական շրջանի ղեկավար՝ հաղթելով թուրք մրցակցուհուն: Սակայն պարզ դարձավ, որ այդ տեղեկությունը չի համապատասխանում իրականությանը:

Նմանատիպ նյութեր