211652_close_icon
views-count21926 դիտում article-date 10:34 04-07-2020

Բնակիչներն ասում են. «Տևական ժամանակ է՝ գարշահոտություն է տիրում, իսկ Երևանի քաղաքապետարանը, Արաբկիրի թաղապետարանն ու «Վեոլիա Ջուրը» ջայլամի կեցվածք են ընդունել». ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Արդեն մի քանի օր է, [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ը հեռախոսազանգեր է ստանում երևան քաղաքի Արաբկիր վարչական շրջանի Բաղրամյան 79 Ա շենքի բնակիչներից, ովքեր բարձրաձայնում են, որ տևական ժամանակ է, իրենց շենքում տիրում է գարշահոտություն ու ոչ մի միջոց չի ձեռնարկվում պատկան մարմինների կողմից՝ այն վերացնելու ուղղությամբ։ Երեկ՝ հուլիսի 3-ին, ֆոտորագրող Գագիկ Շամշյանի հետ զրույցում բնակիչներն ասում էին. «Երևանի քաղաքապետարանը, Արաբկիրի թաղապետարանն ու Վեոլիա Ջուրը, ասես, ջայլամի կեցվածք ընդունած լինեն։ Հետո էլ ասում են՝ նման խնդիրներ առաջանալու դեպքում զանգահարեք թեժ գիծ։ Մեռանք զանգելով, նույն քոփի-փեյսթ պատասխանն է՝ ձեր զանգը գրանցվել է, մասնագետները կմոտենան։ Ոչ քաղաքապետարանից, ոչ էլ թաղապետարանից... արդեն քանի օր է, սպասում ենք, որ գան։ Միայն Վեոլիա Ջրից 2 հոգի ժամանեցին, էն՝ էլ ոչ մի օգուտ։ Տեսան խնդիրն ու խոստացան կարճ ժամանակում թերությունը վերացնեն, բաց վա՜յ էդ վերացնելուն։ Մինչև հիմա դառել են Նոյի ագռավ։ Էլ չենք ասում, որ կոյուղաջրերն ամբողջովին լցվում են նկուղային հարկեր՝ թուլացնելով շենքի հիմքերը։ Փողոցում տեղադրված դիտահորերի մեծ մասն էլ ամբողջովին դարձել է վթարային։ Վճարումներն էլ կանոնավոր կատարում ենք։ Բայց ո՞ւմ է պետք, երբ մեր վճարած կոմունալ վարձավճարներից հետո նույն գարշահոտությունն է տիրում։ Օրերն էլ տաքանում են, հոտն այստեղ ավելի անտանելի է դառնում։ Չգիտենք՝ այնպես չի, որ նախկինում էլ չենք բարձրաձայնել, բայց ոչ մի օգուտ։ Հետո էլ ասում են՝ մեզ նախկին իշխանություններին մի նմանեցրեք։ Նախկիններից, կարծես, ավելի բեթար լինեք։ Եթե նախկինները գոնե գալիս էին, հատուկ տեխնիկայով մաքրում էին դիտահորերն ու 1-2 ամիս պրծնում էինք այդ խնդրից, ապա հիմա չեն էլ բարեհաճում ժամանել։ Հիմա ի՞նչ անենք, հետո էլ ասում են, թե Երևանի իշխանություննրը սիրում են Երևանը։ Եթե այս ձև եք սիրում, ավելի լավ է՝ բերաններդ ջուր առեք ու նստեք էս ամառվա տապին ձեր կաբինետներում զովացեք»-նշում էին բնակիչները։ [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ը վստահ է, որ հրապարակումից հետ պատկան մարմինները հետևություններ կանեն ու տարիներով չլուծվող խնդիրը կարգավորեն ու իրենց գործով կապացուցեն, որ նախկին իշխանություններից իրենք տարբերվում են։ Լուսանկարները և տեսանյութը ՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 35+
35+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր