211652_close_icon
views-count4607 դիտում article-date 22:33 03-07-2020

Հայուհի Անուշ Թորանյանն ընտրվել է Փարիզի 15-րդ վարչական շրջանի ղեկավար

Հայուհի Անուշ Թորանյանն ընտրվել է Փարիզի 15-րդ վարչական շրջանի ղեկավար: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Թորանյանն ընտրություններում հաղթանակ է տարել թուրք մրցակցուհու նկատմամբ: Անուշ Թորանյանը Փարիզի գործող քաղաքապետ Անն Իդալգոյի համախոհն ու մոտ ընկերուհին է: Նախկինում Իդալգոն ևս ղեկավարել է Փարիզի 15-րդ վարչական շրջանը, իսկ հետո դարձել Փարիզի առաջին կին քաղաքապետը: Թորանյանը ծնվել է Ֆրանսիայում, 1991 թվականին:

Նմանատիպ նյութեր