2551 դիտում
21:52 03-07-2020
Կարևորվել են համատեղ ջանքերը՝ ներդրումային բարենպաստ միջավայր ձևավորելու ուղղությամբ. նախագահ Արմեն Սարգսյանը հյուրընկալել է Հայաստանում ԱՄՆ դեսպանին
Ամերիկայի Միացյալ Նահանգների Անկախության տարեդարձի նախօրեին Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը հյուրընկալել է Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Լին Թրեյսիին:
Նախագահ Սարգսյանը պետական տոնի առթիվ շնորհավորել ու հաջողություններ է մաղթել դեսպանին և, ի դեմս նրա, Միացյալ Նահանգների բարեկամ ժողովրդին:
Հայաստանի նախագահն իր երախտագիտությունն է հայտնել ԱՄՆ կառավարության կողմից Հայաստանին ցուցաբերվող շարունակական օժանդակության և հատկապես կորոնավիրուսի համավարակով պայմանավորված այս բարդ շրջանում աջակցության համար` միաժամանակ, նշելով, որ իսկական բարեկամությունը երևում է դժվարին ժամանակներում:
Դեսպան Թրեյսին նշել է, որ Միացյալ Նահանգները շարունակում է օգնել Հայաստանին՝ ժողովրդավարության զարգացման, կոռուպցիայի դեմ պայքարի, տարբեր ոլորտներում բարեփոխումների, ներդրողների համար գրավիչ գործարար միջավայրի ձևավորման հարցերում:
Դեսպանի խնդրանքով Հանրապետության նախագահն անդրադարձել է Սահմանադրության փոփոխություններին և սահմանադրական բարեփոխումներին առնչվող գործընթացին: Այդ համատեքստում, խոսելով սահմանադրական բարեփոխումների հանձնաժողովի մասին, նախագահ Սարգսյանը կարևորել է Հիմնական օրենքի մշակման գործընթացի շուրջ հանրային քննարկումները և հասարակության հնարավորինս լայն շերտերի մասնակցությունը:
Զրուցակիցները խոսել են նաև ներդրումների մասին: Նրանք համաձայնել են, որ ցանկացած ներդրում պետք է պաշտպանված լինի ոչ միայն օրենքով, այլև բարենպաստ և գրավիչ միջավայրի առկայությամբ՝ կարևորելով այդ ուղղությամբ աշխատանքը և համատեղ ջանքերը:
ԱՄՆ դեսպանն անդրադարձել է Հայաստանի տնտեսական զարգացմանը միտված ամերիկյան ծրագրերին և ներդրումային հնարավորություններին:
Նախագահ Սարգսյանը նշել է, որ COVID-19-ի համավարակը և դրա ազդեցությունը տնտեսության վրա պահանջում են արագ արձագանք և ճկուն մեխանիզմներ ներդրումների խթանման համար: Այդ առումով նա կարևոր գործիք է համարել ներդրողի արագ արձագանքման աշխատանքային խմբի ստեղծումը՝ նշելով, որ այս և մի շարք այլ առաջարկություններ տեղ են գտել Հանրապետության նախագահի աշխատակազմի և ՄԱԿ-ի Առևտրի և զարգացման համաժողովի պատրաստած՝ «Ներդրումների խթանման ռազմավարությունը համաշխարհային ճգնաժամի պայմաններում և դրանից հետո» զեկույցում:
Ընդգծելով նորագույն տեխնոլոգիաների կարևոր դերը Հայաստանի ապագայի համար՝ նախագահ Սարգսյանն այդ համատեքստում խոսել է մեր երկրում տեխնոլոգիաների և գիտության զարգացմանն ուղղված՝ ATOM նախագահական նախաձեռնության և դրա շրջանակում հնարավոր գործակցության մասին:
Նմանատիպ նյութեր
1048 դիտում
15:54 26-07-2022
Տիգրան Խաչատրյաննը ԱՄՆ դեսպան Լին Թրեյսիի հետ քննարկել է ՀՀ-ում բարենպաստ ներդրումային միջավայր ստեղծելու հարցը
1278 դիտում
15:42 25-09-2015
ՓՄՁ-ների համար ստեղծվում է բարենպաստ հարկային միջավայր
Այս բաժնից
682 դիտում
14:22 28-03-2024
Պահանջվում են «D» կարգի վարորդական իրավունքի վկայական ունեցող, մինչև 30 տարեկան անձինք
301 դիտում
13:50 28-03-2024
Երևանում կիրականացվի 3-րդ Զատկական փառատոնը
256 դիտում
13:37 28-03-2024
Սյունիքի, Լոռու, Կոտայքի, Գեղարքունիքի մարզերի 33 ազդակիր բնակավայրերին կհատկացվի ռոյալթիների 2 տոկոսը