211652_close_icon
views-count2190 դիտում article-date 18:48 03-07-2020

ՀՀ ԱԺ փոխնախագահը շնորհավորական ուղերձ է հղել Բելառուսի Անկախության օրվա առթիվ

Վահե Էնֆիաջյանը շնորհավորական ուղերձ է հղել Բելառուսի Անկախության օրվա առթիվ. Սրտանց շնորհավորում եմ Բելառուսի ժողովրդին և իմ գործընկերներին Անկախության օրվա առթիվ: Մենք բարձր ենք գնահատում հայ-բելառուսական բարեկամության և փոխըմբռնման հարաբերությունները, որոնք կապված են մշակութային և հոգևոր ընդհանուր արժեքների հետ: Վստահ եմ, որ կառուցողական և սերտ խորհրդարանական համագործակցությունը, ինչպես նաև հայ-բելառուսական միջխորհրդարանական հանձնաժողովի դինամիկ գործունեությունը, կշարունակեն ընդլայնվել և խորանալ` նպաստելով երկկողմ հարաբերությունների հետագա ամրապնդմանը: [b]ՀՀ ԱԺ փոխնախագահ Վահե Էնֆիաջյան[/b]

Նմանատիպ նյութեր