211652_close_icon
views-count36460 դիտում article-date 17:28 03-07-2020

Ողբերգական ավտովթար Գեղարքունիքի մարզում. 49–ամյա վարորդը բեռնատար ЗИЛ-ով բախվել է մետաղյա ցանկապատին և հայտնվել դաշտում. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Այսօր՝ հուլիսի 3-ին, ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում: Ժամը 00:10-ի սահմաններում Գեղարքունիքի մարզի բնակիչ, 49-ամյա Շահեն Ա.-ն իր վարած ЗИЛ մակնիշի բեռնատարով Ծովագյուղ-Շորժա-Վարդենիս ավտոճանապարհի 22-րդ կմ հատվածում, դեռևս անհայտ հանգամանքներում, դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել ճանապարհի ձախակողմյան հողապատ հատվածում գտնվող մետաղյա ցանկապատին և հայտնվեռլ դաշտում: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով Շահեն Ա.-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Սևան» բժշկական կենտրոն: Դեպքի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 4-րդ վաշտի 1-ին դասակի ծառայողները՝ դասակի հրամանատար Արա Շահնազարյանի գլխավորությամբ: Տեղում հետաքննչական աշխատանքները ղեկավարել է նույն վաշտի ավագ հետաքննիչ Մարգարյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում: Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ վթարից կարճ ժամանակ անց Շահեն Հ.-ն հիվանդանոցում մահացել է և փաստի առթիվ հետաքննիչի կողմից նախապատրաստված նյութերը փոխանցվելու են Հայաստանի քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչություն: [color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները՝ Յուրա Գաբրիելյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 23+
23+

Նմանատիպ նյութեր