211652_close_icon
views-count161109 դիտում article-date 16:40 03-07-2020

Օրը կգա, և հանրությունը կիմանա, թե ով է այն սրբապիղծը, ում պատվերով փորձում են վարկաբեկել պաշտպանության նախարարին ու նրա կողմից նշանակված պրոֆեսիոնալ կադրերին

Երեկ՝ հուլիսի 2-ին, էլեկտրոնային լրատվամիջոցներց մեկում նյութ էր հրապարակվել ՀՀ պաշպանության նախարարության Ռազմական ոստիկանության պարետային ծառայության պետ Գառնիկ Հայրապետյանի վերաբերյալ։ Այն, որ Գ. Հայրապետյանը վերջերս է պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանի հրամանով նշանակվել այդ պաշտոնում, նորություն չէ։ Անգամ նշանակումից հետո Ռազմական ոստիկանությունում արդեն կարճ ժամանակում նկատեցին շոշափելի արդյունքներ դեպի դրականը, քանի որ նախկինում լինելով ոստիկանության աշխատակից՝ Գ. Հայրապետյանը նույնպես աչքի է ընկել իր աշխատանքային գործունեության նկատմամբ խստապահանջ վերաբերմունքով և կազմակերպչական ունակություններով։ Նշված լրատվականում եղած նյութում նշվել էր, որ Գ. Հայրապետյանը ցույցերի ժամանակ ուղեկցել է ոստիկանության պետ Վլադիմիր Գասպարյանին։ ՀՀ ոստիկանության ու Ռազմական ոստիկանության մեր աղբյուրներն ասում են. «Հետաքրքիր է, նշված լրատվականը Նյուտոնի նոր օրե՞նք է հնարել։ Ո՞վ չգիտի, որ Գ. Հայրապետյանը եղել է նաև ոստիկանության կոլեգիայի անդամ, ինչի համար էլ եղել է Վ. Գասպարյանի հետ, ու դեռ ցույցերի այդ թեժ օրերին շատերն ականատես են եղել, թե ինչպես են որոշ բարձրաստիճան ոստիկաններ անհարգալից վերաբերմունք ցուցաբերում ցույցին մասնակից քաղաքացիների նկատմամբ, ինչի վկայությունը բազմաթիվ տեսանյութերն ու լուսանկարներն են, մինչդեռ Գ. Հայրապետյանի վերաբերյալ ոչ մի նմանատիպ մեկ լուսանկար անգամ չի եղել։ Եթե նա այդ վայ ոստիկանների նման վարվեր, ապա և լուսանկար, և տեսանյութ կլիներ, ու դա հաստատ կդառնար հանրության սեփականություն»։ Լրատվամիջոցը նաև գրել է, որ Գ. Հայրապետյանը չգիտի անգամ համազգեստ կրելու ձևը, մինչդեռ Գ. Հայրապետյանի անմիջական ղեկավարությամբ ոստիկանության հաշվեկշռում գրանցված «Դինամո» մարզադահլիճում ոստիկանական շարքային ու սպայական կազմի բազմաթիվ ներկայացուցիչներ,այդ թվում՝ փոխնախարարներ, գլխավոր վարչությունների, բաժինների ու բաժանմունքների պետեր, ֆիզիկական պատրաստվածություն են անցել, և եղել են բազմաթիվ բարձրաստիճան սպաներ, ովքեր չեն հաղթահարել շեմը և Գ. Հայրապետյանի կողմից արժանացել են ոչ միայն նկատողության, այլև ոստիկանության կոլեգիայի անդամները այդ հարցը դարձրել են քննարկման առարկա»։ Ոստիկանության համակարգի բազմաթիվ աշխատակիցներ մեզ հետ զրույցում ասում էին. ««Դինամո» մարզադահլիճը, ընդհանրապես, «Դինամո» ընկերությունը ծաղկուն ժամանակեր է ապրել մեկ՝ Սովետական տարիներին, մեկ՝ Ներքին գործերի նախարար Վանո Սիրադեղյանի ժամանակներում, և մեկ էլ՝ Գ. Հայրապետյանի պաշտոնավարման տարիներին։ Ողջ համակարգն էր խոսում այն մասին, որ երբ Վլադիմիր Գասպարյանի հրամանով Դինամոյի ղեկավարման ղեկը հանձնվեց Գ. Հայրապետյանին, այն ամբողջովին անմխիթար, բազմաթիվ պարտքեր կուտակած հիմնարկ էր, ու կարճ ժամանակում Գ. Հայրապետյանի ճիշտ ու գրագետ կազմակերպչական աշխատանքի արդյունքում Դինամոյի կոտրված մեջքը, կարելի է ասել, դզվեց, ու դրանից հետո Դինամոյում տեղի էին ունենում բազմաթիվ միջոցառումներ, իսկ միակողմանի և ծնողազուրկ երեխաների համար դահլիճները տրամադրվում էին անվճար, որպեսզի երեխաներն այնտեղ մարզվեին, անցկացնեին իրենց պարապմունքները։ Երբ իմացանք, որ պաշտպանության նախարար Դ. Տոնոյանի հրամանով Գ. Հայրապետյանը նշանակվել է այդ պաշտոնին, ուղղակի մտածեցինք, որ ծառայությունը հաստատ կշահի, ու դա անզեն աչքով արդեն երևում է։ Սակայն մենք լավ գիտենք, թե ով է այդ կեղծ, ստահոդ իրականությանը չհամապատասխանող նյութի հեղինակն ու պատվիրատուն»։ Ֆոտոլրագրողի հարցին, թե՝ եթե գիտեք, ինչո՞ւ չեք անուն հրապարակում, նրանք ասում էին. «Այս պահին զերծ կմնանք անուններ հրապարակելուց, բայց եթե շարունակվի, կեղծ ու ստոր ձևով վարկաբեկեն պաշտպանության նախարարին՝ իր կադրային նշանակման համար, ու հետո փորձեն նույն եղանակով վարկաբեկեն Ռազմական ոստիկանությանն ու նրա աշխատակիցներին, ապա հանրությունը կարճ ժամանակում կիմանա դրանց անունները, որոնցից մեկը նույնիսկ կեղծ դիպլոմով պաշտոնի է նշանակվել»։

Նմանատիպ նյութեր