211652_close_icon
views-count32594 դիտում article-date 13:59 03-07-2020

Արտակարգ դեպք Տավուշի մարզում. «փայծաղի պատռվածք» ախտորոշմամբ Գանձաքար գյուղից 21-ամյա երիտասարդը տեղափոխվել է հիվանդանոց

[color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի տեղեկություններով՝ այսօր՝ հուլիսի 3-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Տավուշի մարզում։ Ժամը 03։20-ի սահմաններում «Իջևան» բժշկական կենտրոնից ոստիկանության Իջևանի բաժին ահազանգ է ստացվել, որ դանակահարված վիճակում «փայծաղի պատռվածք՝ դանակահարությունից» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել մի քաղաքացի։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հիվանդանոց են մեկնել ոստիկանության Իջևանի բաժնի օպերատիվ խումբը և Հայաստանի քննչական կոմիտեի Տավուշի մարզային քննչական վարչության խումբը։ Ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ վիրավորը Գանձաքար գյուղի բնակիչ՝ 21-ամյա Դավիթ Պետրոսյանն է, ով հիվանդանոց է տեղափոխվել նշված գյուղից։ Հիվանդանոցում բժիշկները իրավապահներին հայտնել են, որ Դ. Պետրոսյանը ի վիճակի չէ կատարվածի մասին բացատրություն տալու։ Տավուշի մարզի ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ նույն օրը, ժամը 01։00-ի սահմաններում Գանձաքար գյուղի դպրոցին հարակից տարածքում վիճաբանություն է տեղի ունեցել Դ. Պետրոսյանի և համագյուղացի՝ 22-ամյա Լուրիկ Աղինյանի միջև, որի ժամանակ վերջինս դանակով հարվածել է Դ. Պետրոսյանին։ Տավուշի մարզի ոստիկաններն ու քննիչները ձեռնարկում են անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական և քննչական համատեղ միջոցառումներ՝ կասկածյալ Լ. Աղինյանին և հանցագործության գործիք հանդիսացող դանակը հայտնաբերելու ուղղությամբ։ Փաստի առթիվ Տավուշի մարզի քննչական վարչությունում հատկապես կարևոր գործերով քննիչ Դավթյանի կողմից նյութեր են նախապատրաստվում։ [color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Նմանատիպ նյութեր