211652_close_icon
views-count3284 դիտում article-date 13:25 03-07-2020

Միջադեպ Սահմանադրական դատարանում՝ ոստիկանների մասնակցությամբ. News.am

Միջադեպ է արձանագրվել Սահմանադրական դատարանի շենքի մուտքի մոտ այսօր՝ հուլիսի 3–ին։ [url=https://news.am/arm/news/589118.html?fbclid=IwAR3KBcsCMdc-1u2knXRnoF3lizIcK_u07Tr_-7FxbnyFD6K3P-ZDELz_K7Q]News.am[/url]-ի տեղեկություններով՝ առավոտյան ժամը 11։30-ի սահմաններում Սահմանադրական դատարանի դատավոր Հրանտ Նազարյանը ցանկացել է մտնել Սահմանադրական դատարանի շենք։ Նրա մուտքը խոչընդոտել են ոստիկանության բարձրաստիճան սպաներ։ Հատկանշական է, որ սովորաբար ՍԴ շենքի պահպանությունն իրականացվում է շարքային և կրտսեր ոստիկանների կողմից, սակայն այսօր, անհասկանալի պատճառներով, ՍԴ շենքի մոտ հերթապահել են նաև բարձրաստիճան սպաներ, այդ թվում նաև՝ Ոստիկանության համապատասխան գնդի հրամանատար, գնդապետ Հրաչյա Զատիկյանը, որն անձամբ է ղեկավար ՍԴ դատավորին Սահմանադրական դատարանի շենք մուտք գործելու արգելելու գործողությունը։ Հրանտ Նազարյանը պահանջել է ներկայացնել հիմնավորումներ կամ գրավոր փաստաթղթեր իր օրինական գործողություններին արգելեք հանդիսանալու վերաբերյալ, ինչը ոստիկանները չեն կարողացել ապահովվել՝ վկայակոչելով իրենց ղեկավարության բանավոր կարգադրությունը։

Նմանատիպ նյութեր