211652_close_icon
views-count3516 դիտում article-date 13:01 03-07-2020

Արմեն Սարգսյանը շնորհավորել է գրող, հրապարակախոս Ռազմիկ Դավոյանին` ծննդյան 80-ամյակի առթիվ

Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը ծննդյան 80-ամյակի առթիվ շնորհավորական ուղերձ է հղել գրող, հրապարակախոս Ռազմիկ Դավոյանին: Այս մասին հայտնեցին ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունից։ Ուղերձում մասնավորապես ասվում է. «Ձեր ստեղծած գրականությունն այն ոգեղեն հացն է, որի շնորհիվ տասնամյակներ շարունակ ընթերցողը շփվում է իրական ու երևակայական ինքնատիպ մի աշխարհի հետ: Աշխարհ, ուր կան խոհ ու սեր, որտեղ կա կենսական էներգիա, որտեղ կա հիշողություն, և այս ամենի բարձրակետում են Աստվածն ու Մարդը: Մաղթում եմ Ձեզ քաջառողջություն, լավատեսություն և ամենայն բարիք»:

Նմանատիպ նյութեր