211652_close_icon
views-count4361 դիտում article-date 10:59 03-07-2020

Կորոնավիրուսով վարակման 662 նոր դեպք. կա 13 մահ, որից 3-ը՝ այլ հիվանդություններից

Հայաստանում հուլիսի 3-ին՝ ժամը 11:00-ի դրությամբ նոր կորոնավիրուսով վարակվելու 662 նոր դեպք է գրանցվել: Այս մասին հայտնում է ՀՀ ԱՆ հիվանդությունների եւ վերահսկման եւ կանխարգելման ազգային կենտրոնը: Ընդհանուր առմամբ՝ հուլիսի 3-ին հաստատվել է կորոնավիրուսի 27320 դեպք: Ընդհանուր թեստերի թիվը կազմում է 118102 վերջին մեկ օրում 2337 նոր թեստավորում : Փաստացի այս պահին բուժվում է 11211 պացիենտ, աճել է` 201-ով: Վերջին տվյալներով ապաքինվել է 15484 անձ` վերջին մեկ օրում 448 անձ: Ընդհանուր առմամբ, 469 պացիենտ մահացել է (ավելացել է 10-ով): Նախորդ օրն արձանագրվել է մահվան 3 դեպք, երբ պացիենտների մոտ հաստատվել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով: Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 156 է:

Նմանատիպ նյութեր