211652_close_icon
views-count34422 դիտում article-date 09:28 03-07-2020

Խոշոր հրդեհ Լոռու մարզում. Աքորի գյուղում ամբողջովին այրվել է 3 վագոն-տնակ, ավտոտնակն ու ներսում գտնվող «ՈՒԱԶ» մակնիշի ավտոմեքենան. կրակի դեմ պայքարում էր նաև Ալավերդու քաղաքապետը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Երեկ՝ հուլիսի 2-ին, խոշոր հրդեհ է տեղի ունեցել Լոռու մարզում։ Ժամը 20։00-ի սահմաններում Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության 9-11 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Աքորի գյուղի 1-ին փողոցում գտնվող վագոն-տնակում։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Լոռու մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատը՝ 2 և Օձունի հենակետից՝ 1 մարտական հաշվարկ։ Ժամանել էր նաև Ալավերդու քաղաքապետը, ով հրշեջների ու քաղաքացիների հետ միասին նախ պայքարում էին կրակի տարածման դեմ, ապա՝ մարելու։ Պարզվել է, որ այրվել է ավտոտնակը, 3 վագոն-տնակներ և ավտոտնակի ներսում գտնվող «ՈՒԱԶ» մակնիշի ավտոմեքենան և արհեստանոցը։ Դեպքի վայր են ժամանել նաև ոստիկանության Թումանյանի բաժնի օպերատիվ խումբը։ Թե ինչն է եղել հրդեհի պատճառը, պարզ կլինի մի շարք փորձաքննություններ կատարելուց հետո։ Գ. Շամշյանի տեղեկություններով՝ պարզվել է, որ այրվել է Պայծառ Պետրոսյանին պատկանող վագոն-տնակները և ավտոտնակի ներսում գտնվող «ՈՒԱԶ» մակնիշի ավտոմեքենան ու արհեստանոցը։ Օպերատիվորեն ժամանել են նաև «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերության Լոռու մարզայինի ներկայացուցիչները։ [color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները և տեսանյութը՝ Էդիկ Սիմոնյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 56+
56+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր