211652_close_icon
views-count2255 դիտում article-date 18:52 02-07-2020

Պաշտպանության բանակի զորամասերում տեղի են ունեցել հանդիսավոր արարողություններ՝ նվիրված ամառային զորակոչի մեկնարկին. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Այսօր՝ հուլիսի 2-ին, պաշտպանության բանակի զորամասերում տեղի են ունեցել հանդիսավոր արարողություններ՝ նվիրված 2020թ. ամառային զորակոչի մեկնարկին: Չնայած համավարակով պայմանավորված որոշակի խոչընդոտներին՝ բանակի հրամանատարության կողմից ձեռնարկվել են անհրաժեշտ բոլոր միջոցառումները նորակոչիկների ընդունման ու տեղավորման գործընթացը բարձր մակարդակով կազմակերպելու համար: Զորամասերում ամեն ինչ նախապես համապատասխանեցվել է ստեղծված արտակարգ իրավիճակի պահանջներին, անց են կացվել կանխարգելիչ-ախտահանիչ հակահամաճարակային միջոցառումներ, համահավաք ստորաբաժանումները ապահովվել են բանակում սերնդափոխության գործընթացը պահանջվող չափանիշներին համապատասխան կազմակերպելու համար՝ բարենպաստ պայմաններ ստեղծելով զինվորական կյանքին նորակոչիկների արագ հարմարմանը:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 3+
3+

Նմանատիպ նյութեր