2774 դիտում
16:29 02-07-2020
Թեթև ատլետները Հայաստանում շարունակում են պարապել
<< Ճակատագրի բերումով կյանքիս անբաժան մասն է կազմում աթլետիկա մարզաձևը։ Այն իմ ուղեկիցն է եղել նախորդ և ներկա հասարակարգերում։ Բայց ոչինչ չի փոխվել։ Համենայնդեպս իմ սիրելի աթլետիկան և նրա մարդիկ ինձ զարմացրել և շարունակում են զարմացնել իրենց դիմացկունությամբ ,տոկունությամբ, համառությամբ, մի խոսքով ՝ արժանապատիվ բազում հատկանիշներով, - այսպես իր խոսքը զրույցում սկսեց աթլետիկայի ՀՀ հավաքականի գլխավոր մարզիչ Միշա Հայրապետյանը։ - Ահա թե ինչու եմ հաճելիորեն զարմանում։ Հայտնի է, որ մեզանում երբևիցե մարզումային ժամանակակից պայմաններ, աթլետիկակական մարզահամալիրներ, նույնիսկ ՝ բարվոք վազքուղիներ չենք ունեցել։ Իսկ ահա բարձրակարգ ցատկորդների, արագավազորդների և միջնավազորդների պակաս գրեթե չի եղել։ Նշանավոր հայորդիներ Իգոր Տեր - Հովհաննիսյանի և Ռոբերտ Էմմիյանի նվաճումների շնորհիվ ավելի քան կես դար շարունակ Եվրոպայի հեռացատկի ռեկորդները հայկական գրանցում ունեն։
Հիրավի, փաստը պատվաբեր է և չպիտի զիջենք առաջատարի դիրքը։ Սա նպատակ է մեր մասնագետների և գործող ցատկորդների համար։ Ձգտումը կա և այդ են վկայում երկրի տարբեր բնակավայրերից հեռակապով միմյանց հետ տեղի ունեցող մարզիչներիս զրույցներն ու խորհրդակցությունները։
Աթլետիկայում մրցաձևերի քանակը տասնյակներով է հաշվվում։ Պարապմունքները այս մրցաշրջանում հասկանալի պատճառով ընթանում են տեղերում։ Բնության գրկում համապատասխան տեղանքներ ավելի շատ որոնում, գտնում են իրենք ՝ մարզիկները։ Օրինակ, Արտաշատի, Կապանի, Վանաձորի, Գյումրիի, Երևանի մերձակա վայրերում անցկացվող մարզումները մեծապես նպաստում են ընդհանուր ֆիզպատրաստականության բարելավմանը։
Տեղանքում անցկացվող պարապմունքները հնարավորություն են տալիս կատարել բազմաբնույթ աթլետիկական վարժություններ։
Մարզիչների խորհուրդները լսող, գնահատող, մեծերին հարգող մարդիկ են մեր սաները։ Դա բացատրվում է նաև այն բանով, որ մերոնք ավելի շատ բացօթյա պարապմունքներ են անցկացնում տարվա բոլոր եղանակներին ու չեն տրտնջում։
Հուսանք, որ մարզաշխարհի ներկայացուցիչները և ընդհանրապես բազում դժվարություններ հաղթահարած մեր ժողովուրդը, պատվով դուրս կգա նաև կորոնավիրուսի դեմ պայքարից >>։
Նմանատիպ նյութեր
1701 դիտում
21:28 23-06-2015
Սերխիո Ռամոսը սկսել է անգլերեն լեզու պարապել
21001 դիտում
10:03 05-11-2020
Հայկ Մարությանը որոշել է «կրակային պարապել». նա դեռ ջոկատ է ձևավորում. «Ժողովուրդ»
6196 դիտում
11:17 05-07-2017
Հայաստանում կստեղծվի թեթև արդյունաբերության ուսումնական կենտրոն
Այս բաժնից
3703 դիտում
09:31 11-04-2024
Հայաստանի Կարատեի Ազգային Ֆեդերացիան ներկայացրեց 2024թ մեծահասակների և Մ14 չեմպիոնների անունները․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
991 դիտում
22:41 09-04-2024
Կանանց Հայաստանի ազգային հավաքականը արտագնա խաղում հաղթեց Բուլղարիայի ընտրանուն
1201 դիտում
13:27 08-04-2024
Ծանրամարտի աշխարհի գավաթ. այսօր մրցահարթակ դուրս կգան Գարիկ Կարապետյանն ու Սամվել Գասպարյանը