1398 դիտում
16:45 02-07-2020
ԲՀԿ-ն և ԼՀԿ-ն COVID-19-ի դեմ պայքարի հանգամանքները քննող հանձնաժողով կազմելու դիմում են ներկայացրել
Ազգային ժողովի «Բարգավաճ Հայաստան» և «Լուսավոր Հայաստան» խմբակցությունները Հայաստանում կորոնավիրուսի դեմ պայքարի հանգամանքները քննող հանձնաժողով ստեղծելու դիմում են ներկայացրել խորհրդարանի նախագահին:
Այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը:
«Տեղեկացնում եմ, որ քիչ առաջ ՀՀ ԱԺ "Բարգավաճ Հայաստան" և "Լուսավոր Հայաստան" խմբակցությունների պատգամավորների կողմից ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանին է ուղարկվել նոր կորոնավիրուսի (COVID-19) տարածումը կանխելու, այդ վիրուսի դեմ պայքարի, համաճարակի հետևանքների մեղմման կամ վերացման ուղղությամբ Հայաստանի Հանրապետության կառավարության և պարետատան իրականացրած միջոցառումների արդյունավետությունը, ինչպես նաև արտակարգ դրության ժամանակահատվածում Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների սահմանափակումների արդյունավետությունն ու իրավաչափությունն ուսումնասիրող ԱԺ քննիչ հանձնաժողով ստեղծելու մասին դիմում»,- գրել է Մարուքյանը:
Պատգամավորը հավելել է, որ ստեղծվող քննիչ հանձնաժողովը կնախագահի «Լուսավոր Հայաստան» խմբակցության անդամ Արկադի Խաչատրյանը:
Նմանատիպ նյութեր
7614 դիտում
09:25 14-09-2021
Իշխանությունը հրաժարվե՞լ է 44-օրյա պատերազմի հանգամանքները քննող հանձնաժողով ստեղծելու մտքից. «Փաստ»
748 դիտում
17:13 20-06-2023
Պատերազմի հանգամանքները քննող հանձնաժողով կհրավիրվի նաև Արցախի նախագահը
Այս բաժնից
472 դիտում
12:04 25-04-2024
Քաղաքացիները փակել են Երևան-Գյումրի ճանապարհը
361 դիտում
11:26 25-04-2024
Ամառային զորակոչը ՀՀ-ում կանցկացվի ապրիլի 29-ից մինչև հուլիսի 31-ը ներառյալ