211652_close_icon
views-count7064 դիտում article-date 12:48 02-07-2020

Նորություններ կան պատվաստանյութի ստեղծման հետ կապված. մենք վերադառնալու ենք սովորական կյանքին․ Արսեն Թորոսյան

Աշխարհում արդեն 100-ից ավելի թեկնածու պատվաստանյութեր կան, որոնք հավակնում են դառնալ վերջնական արդյունք։ Դրանցից մոտ 20-ը, հավանական են, որ կդառնան: Այս մասին Կառավարության այսօրվա նիստում հայտարարեց ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը: «Պատվաստանյութերը 3 փուլով են հետազոտվում շատ քիչ թվով անձանց վրա, հետո մի քանի հարյուրի, ապա նաև տասնյակ հազարների: Այդ փորձարկումները ցույց են տալիս, որ ամենայն հավանմականությամբ լինելու են պատվաստանյութեր և լինելու են մի քանիսը: Մենք հիմա բանակցություններ ենք վարում մի քանի ուղղություններով: Առաջինը ուղիղ արտադրողներն են, ես անձամբ եմ այդ բանակցությունները վարում: Երեկ խոսել եմ «Մոդեռնա» ընկերության կոմերցիոն տնօրենի հետ, որը մեր հայրենակիցը Նուբար Աֆեյանի հետ փոխկապակցված ընկերություն է: Այդ պատվաստանյութը ամենահավանական թեկնածուներից մեկն է: Նաև բանակցում ենք ԱՀԿ-ի, ՅՈՒՆԻՍԵՖ-ի պլատֆորմների հետ, որ փորձելու են հավաքական գնումներ իրականացնել: Այստեղ ամենամեծ վտանգն այն է, որ կարող են լինել երկրներ, որոնք միանգամից մեծ քանակի պատվաստանյութ կգնեն և մյուս երկրներին դա հասնի շատ ուշ: Ասենք, որոշ երկրների պատգաստանյութը հասնի 2021-ի սկզբին, իսկ մյուս երկրներին հասնի դրանից մեկ տարի հետո: Դրա համար շատ կարեւոր է բանակցությունները վարել հենց այսօրվանից, նույնիսկ դեռ չունենալով վերջնական արտադրանքը: Տարբեր գնահատականներով պատվաստանյութը երկրների համար հասանելի կլինի կամ այս տարվա վերջին կամ հաջորդ տարվա սկզբին: Դա վերջնական պարզ կլինի աշնան սկզբին, որովհետև 3-րդ փուլի հետազոտությունների ամփոփումը սպասվում է այդ ժամանակ: Փաստը, որ դա լինելու է և մենք վերադառնալու ենք մեր սովորական կյանքին, արդեն ուրախալի է: Պետք է հետ չմնանք զարգացումներից»,-ասաց նախարարը:

Նմանատիպ նյութեր