211652_close_icon
views-count6978 դիտում article-date 11:06 02-07-2020

Կորոնավիրուսով վարակման 593 նոր դեպք. կա 10 մահ, որից 4-ը՝ այլ հիվանդություններից

Հայաստանում հուլիսի 2-ին՝ ժամը 11:00-ի դրությամբ նոր կորոնավիրուսով վարակվելու 593 նոր դեպք է գրանցվել: Այս մասին հայտնում է ՀՀ ԱՆ հիվանդությունների եւ վերահսկման եւ կանխարգելման ազգային կենտրոնը: Ընդհանուր առմամբ՝ հուլիսի 2-ին հաստատվել է կորոնավիրուսի 26658 դեպք: Ընդհանուր թեստերի թիվը կազմում է 115765 վերջին մեկ օրում 2100 նոր թեստավորում : Փաստացի այս պահին բուժվում է 11010 պացիենտ, աճել է` 110-ով: Վերջին տվյալներով ապաքինվել է 15036 անձ` վերջին մեկ օրում 473 անձ: Ընդհանուր առմամբ, 459 պացիենտ մահացել է (ավելացել է 6-ով): Նախորդ օրն արձանագրվել է մահվան 4 դեպք, երբ պացիենտների մոտ հաստատվել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով: Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 153 է:

Նմանատիպ նյութեր