211652_close_icon
views-count1518 դիտում article-date 13:10 02-07-2020

Հրշեջ-փրկարարները մարել են 3․1 հա տարածք խոտածածկ տարածքներում բռնկված հրդեհները

Հուլիսի 1-ին ԱԻՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում 12 ահազանգ է ստացվել հանրապետության տարբեր խոտածածկ տարածքներում բռնկված մոտ 200 քմ և ավել տարածք ընդգրկող հրդեհների վերաբերյալ: Մասնավորապես` Երևանի Շենգավիթ վարչական շրջանում՝ 500 քմ, 1․5 հա, Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում՝ 700 քմ, Կենտրոն վարչական շրջանում՝ 4000 քմ, 200 քմ, Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում՝ 300 քմ, Էրեբունի վարչական շրջանում՝ 1500 քմ, Արագածոտնի մարզի Աշտարակ-Փարպի ավտոճանապարհին՝ 700 քմ, Արարատի մարզի Վեդի քաղաքում՝ 2000 քմ, Դիտակ գյուղում՝ մոտ 3000 քմ, Արմավիրի մարզի Էջմիածին քաղաքում՝ մոտ 2000 քմ, Նորակերտ գյուղում՝ մոտ 1500 քմ։ Հրշեջ-փրկարարները հրդեհները մեկուսացրել են և մարել:

Նմանատիպ նյութեր