211652_close_icon
views-count2461 դիտում article-date 09:37 02-07-2020

Հաղորդակցությունը հանրության հետ կարևոր մարտահրավերներից է ՀՀ իշխանությունների համար. Դեբորա Գրիզեր․ «Ամերիկայի ձայն»

USAID-ի հայաստանյան առաքելության ղեկավարն ու կառույցի այլ պաշտոնյաներ տեսակապով քննարկել են Եվրասիայում COVID-19 դեմ ԱՄՆ-ի օգնության հարցերը։ Հաղորդում է [url=https://www.amerikayidzayn.com/a/5485344.html]«Ամերիկայի ձայնը»[/url]։ Հաղորդակցությունը չափազանց կարևոր է կորոնավիրուսի համավարակի դեմ պայքարում, նշում է ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության (USAID) Եվրոպայի և Եվրասիայի հարցերով փոխտնօրեն Բրոք Բիրմանը «Հանուն ժողովրդավարության եվրոպական հիմնադրամի» տեսակապային քննարկմանը Եվրոպայում և Եվրասիայում COVID-19 դեմ USAID-ի արձագանքի շուրջ: Փոխտնօրեն Բիրմանի կարծիքով այս ճգնաժամն էլ ավելի ակնհայտ է դարձնում հանրությանը հաշվետու լինելու ու հասարակության հետ արդյունավետ հաղորդակցվելու անհրաժեշտությունը: «Հաղորդակցությունը մեր առաջնահերթություններից է՝ վստահ լինելու համար, որ մեր գործընկերները ստանում են ճշգրիտ տեղեկատվություն»,- ասում է Բիրմանը: Միջոցառմանը մասնակցող Հայաստանում, Մոլդովայում և Հյուսիսային Մակեդոնիայում USAID-ի առաքելությունների ղեկավարները, ներկայացնելով այդ երկրներին տրամադրված օժանդակությունը, ևս ընդգծեցին համավարակի պայամններում հանրային իրազեկության և հաղորդակցության կարևորությունը: Հայաստանյան առաքելության ղեկավար Դեբորա Գրիզերը դրական է գնահատում Հայաստանի կառավարության ջանքերն այս ոլորտում: Ամերիկյան կողմը աջակցել է Հայաստանին իրազեկության վբարձրացման հարցում, որը Գրիզերը որակում է արդյունավետ: «Հաղորդակցությունն այն մարտահրավերներից մեկն է, որին առերեսվում է այս երիտասարդ կառավարությունը: Այն, սակայն, ձեռնարկեց համապատասխան միջոցներ՝ դիմակայելու այս ճգնաժամի մարտահրավերին»,- ընդգծում է Գրիզերը: Բանախոսները համակարծիք են՝ հանրային իրազեկության խնդրի կարևոր բաղադրիչներից է ապատեղեկատվության դեմ պայքարը համավարակի օրերին: Որպես օրինակ՝ միջոցառումը վարող Ռոբերտա Բոնազին հիշեցնում է վերջերս Սերբիայում անցկացրած մի հարցման արդյունքների մասին, որտեղ հարցման ենթարկված 10 անձանցից 4-ը հավատացած էին, որ Չինաստանը COVID-19 դեմ պայքարի ամենամեծ նվիրատուն է, որը չի համապատասխանում իրականության: Անդրրադառնալով Հայաստանում ռուսական քարոզչության ազդեցությանը՝ հայաստանյան առաքելության ղեկավարն ընդգծում է՝ գործող իշխանություները հաջողությամբ բալասավորում են իրենց հարաբերությունները ՌԴ-ի, ԵՄ և ԱՄՆ-ի միջև: Երևանն այս քաղաքականությունը որդեգրել էր դեռևս համավարակից առաջ: Հայաստանում սակայն ռուսական լրատվական աղբյուրների գերակայությունը բարդացնում է այլընտրանքային ուղերձների տարածումը: Դա մեզ պարտադրում է ավելի շատ աշխատել՝ մեր խոսքը հանրությանը հասանելի դարձնելու համար, նշում է Գրիզերը:

Նմանատիպ նյութեր