211652_close_icon
views-count3107 դիտում article-date 16:07 01-07-2020

«Դե, գնա, գնա». Կարմիր գրքում գրանցված սև արագիլին բնություն են վերադարձրել

2020 թվականի հունիսի 27-ին Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի կենդանական աշխարհի վերահսկողության ու Շիրակի տարածքային բաժնի աշխատակիցները «Արփի լիճ» ազգային պարկի հարակից բուֆերային գոտում մայր բնություն են վերադարձրել ՀՀ Կարմիր գրքում գրանցված սև արագիլին։ Հիմք ընդունելով ՀՀ ԳԱԱ կենդանաբանության ինստիտուտի գիտաշխատողների մասնագիտական կարծիքը, համաձայն որի թռչունը լիովին ապաքինվել է և անցել փետրավորման շրջանը, մասնագետների կողմից սև արագիլն օղակավորվել է և բաց թողնվել հենց այն վայրում, որտեղից հայտնաբերվել էր։ Հիշեցնենք, որ կարմիրգրքյան թռչունը գտնվել էր 2019 թվականի աշնանը վերոնշյալ տարածքում՝ թևի վնասվածքով, որն անհապաղ տեղափոխվել էր Երևան՝ «Զօօ Ֆաունա Արտ» վերականգնողական կենտրոն բուժման, խնամքի, վերականգնման և կարանտինի նպատակով։ Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի կենդանական աշխարհի վերահսկողության ու Շիրակի տարածքային բաժնի աշխատակիցները բնություն են վերադարձրել ՀՀ Կարմիր գրքում գրանցված սև արագիլին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր