211652_close_icon
views-count6008 դիտում article-date 15:04 01-07-2020

Լևոն Արոնյանը հայտնել է, որ վերադառնում է իր բնականոն կյանքին ու աշխատանքին. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Հայաստանի շախմատի հավաքականի առաջատար, գրոսմայստեր Լևոն Արոնյանն իր ֆեյսբուքյան էջում լուսանկարներ է հրապարակել և գրել. «Ինչպես ձեզնից շատերը, ես նույնպես ընտելանում եմ հեռավար աշխատելուն։ Իդեալական չէ, բայց կարելի է շատ ժամանակ խնայել։ Եվս մեկ նորություն՝ վերջերս այնքան շատ եմ պատրաստում, որ եփածներս արդեն հնարավոր է ուտել»,- գրել է գրոսմայստերը։ Արոնյանի խոսքով՝ այս ընթացքում շատ երաժշտություն է լսել և վերաբացահայտել է մի շարք արտիստների։ «Դասական երաժիշտներից խորհուրդ եմ տալիս լսել Մարիա Գրինբերգին և Տատյանա Նիկոլաևին, իսկ վոկալ ջազից՝ Էնդի Բեյին: Նա նաև տեղեկացրել է, որ «հիմնականում Երևանում է անցկացնում իր օրերը և երբեմն ընկերների հետ բնության գիրկ է գնում»։ «Կարանտինի պատճառով սպորտով զբաղվելու անկարողությունը մի քիչ նյարդայնացնում է»,- խոստովանել է Արոնյանը՝ հավելելով, որ իր շան՝ Պոնչիկի հետ առայժմ կշռաքարեր են բարձրացնում, հայտնում է Armsport.am-ը: Սա Լևոն Արոնյանի առաջին հրապարակումն է կնոջ՝ Արիաննա Կաոլիի մահից հետո։ Արիաննա Կաոլին Երևանում վթարի էր ենթարկվել մարտի 14-ին ու մահացել մարտի 31-ին։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 9+
9+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր