211652_close_icon
views-count6654 դիտում article-date 11:29 01-07-2020

Դրա համար էլ գալիս են ԱԺ և կյանքի գնով անցկացնում Նիկոլի արձակած հրամանները. Հովհաննես Խաչատրյան

ՀՀԿ-ական Հովհաննես Խաչատրյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «580մլն պարգևավճար պատգամավորներին` անցնող տարվա ընթացքում: Պաշտոնական տվյալներին նայելով տեսնում ենք, որ 2017-2018 թվականին պատգամավորների պարգևավճարները կազմել են 33մլն դրամ իսկ 2019-2020-ին` 580մլն դրամ, այսինքն 18 անգամ ավել: Հիմա հասկացա՞ք թե ինչու դիմակ բաժանելու գումար չկա բյուջեյում: Հիմա արդեն պարզ է չէ՞ թե ինչու են պատգամավորները անտեսում վարակը, պարետի որոշումները, քանի որ այդքան ահռելի գումարներ են ստանում դրա համար էլ գալիս են ԱԺ և կյանքի գնով անցկացնում Նիկոլի արձակած հրամանները ընդունելով`հակասահմանադրական օրենքներ: Բա Պողոս,փաստորեն սրանք ծառան են Նիկոլի ոչ թե ժողովրդի ու հենց Նիկոլն էլ թույլ է տվել,որ պարգևավճարի քողի տակ գռփեն ու լափեն պետական բյուջեն»։
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր