211652_close_icon
views-count5135 դիտում article-date 11:21 01-07-2020

Կորոնավիրուսով վարակման 523 նոր դեպք. կա 12 մահ. Ապաքինվել է 515 մարդ

Հայաստանում հուլիսի 1-ին՝ ժամը 11:00-ի դրությամբ նոր կորոնավիրուսով վարակվելու 523 նոր դեպք է գրանցվել: Այս մասին հայտնում է ՀՀ ԱՆ հիվանդությունների եւ վերահսկման եւ կանխարգելման ազգային կենտրոնը: Ընդհանուր առմամբ՝ հուլիսի 1-ին հաստատվել է կորոնավիրուսի 26065 դեպք: Ընդհանուր թեստերի թիվը կազմում է 113 665 վերջին մեկ օրում 1821 նոր թեստավորում : Փաստացի այս պահին բուժվում է 10900 պացիենտ, նվազել է` 4-ով: Վերջին տվյալներով ապաքինվել է 14563 անձ` վերջին մեկ օրում 515 անձ: Ընդհանուր առմամբ, 453 պացիենտ մահացել է (ավելացել է 10-ով): Նախորդ օրն արձանագրվել է մահվան 2 դեպք, երբ պացիենտների մոտ հաստատվել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով: Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 149 է:

Նմանատիպ նյութեր