211652_close_icon
views-count23578 դիտում article-date 23:37 30-06-2020

Արտակարգ դեպք Արագածոտնի մարզում. Ford Transit-ի և Volkswagen-ի բախման պատճառով հայելին վնասել է վարորդի աչքի ոսպնյակը. նրան տեղափոխել են Մալայանի ակնաբուժական հիվանդանոց. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Այսօր՝ հունիսի 30-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Արագածոտնի մարզում: Ժամը 18:00-ի սահմաններում Երևան-Գյումրի ավտոճանապարհի 74.5-րդ կմ հատվածում բախվել են Երևանի բնակիչ, 47-ամյա Աղվան Դ.-ի վարած Volkswagen մակնիշի և Շիրակի մարզի բնակիչ, 61-ամյա Հակոբ Հ.-ի վարած Ford Transit մակնիշի ավտոմեքենաները: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդներից Աղվան Դ.-ն ձախ աչքի հատվածում ստացած վնասվածքներով տեղափոխվել է «Թալին» բժշկական կենտրոն, որտեղ առաջին բուժօգնությունը ստանալուց հետո նրան տեղափոխել են Երևանի Մալայանի անվան ակնաբուժական հիվանդանոց: Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 2-րդ վաշտի 1-ին դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Վաչե Մալաքյանի, դասակի հրամանատար Հրանտ Գալստյանի գլխավորությամբ: Տեղում հետաքննչական աշխատանքները ղեկավարել է նույն վաշտի ավագ հետաքննիչ Հայկ Վարդանյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում: Ֆոտոլրագրողը հայտնում է, որ բախման հետևանքով Volkswagen-ի և Ford Transit-ի վարորդների կողայյին հայելիները կոտրվել են, որից մի հատված թռել և վնասել է Աղվան Դ.-ի ձախ աչքի ոսպնյակը, ինչը լուրջ վնասվածք է պատճառել նրան: Վիրահատությունը տեղի է ունեցել Մալայանի անվան ակնաբուժական կլինիկայում, իսկ վիրավորը տևական ժամանակ պետք է մնա բժիշկների հսկողության տակ: [color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները՝ Կարեն Գրիգորյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 19+
19+

Նմանատիպ նյութեր