211652_close_icon
views-count28208 դիտում article-date 21:43 30-06-2020

Խոշոր հրդեհ Արարատի մարզում. Մխչյան գյուղում առաջացած հրդեհը մոխրակույտի է վերածել ավտոմեքենան ու լոգարանի կախովի առաստաղը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

[color=#EF2929]SHAMSHYAN.com[/color]-ի տեղեկություններով՝ ոստիկանության Արտաշատի բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում հունիսի 27-ին Մխչյան գյուղում տեղի ունեցած խոշոր հրդեհի փաստով: Ժամը 23:45-ի սահմաններում Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության 9-11 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Մխչյան գյուղի Ալավերդյան փողոցի թիվ 74 տանը: Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հրդեհի վայր են ժամանել ԱԻՆ ՓԾ Արարատի մարզային փրկարարական վարչության թիվ 23 հրշեջ-փրկարարական ջոկատը՝ 2 մարտական հաշվարկով: Ժամանել են նաև Հայաստանի «Էլեկտրական ցանցեր» ընկերության Արարատի մարզի ներկայացուցիչները: Հրշեջները քաղաքացիների օգնությամբ նախ կանխել են կրակի տարածումը, ապա մարել այն: Այրվել է նշված տան բնակիչ Արմեն Վահանյանին պատկանող, ավտոտնակում կայանված ВАЗ 2106 մակնիշի ավտոմեքենան ամոբղջությամբ և լոգարանի կախովի առաստաղը: [color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 13+
13+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր