211652_close_icon
views-count17216 դիտում article-date 11:02 30-06-2020

Բնակիչներն ասում էին. «Խնդրում ենք, թաղապետի ուզած գումարը տվեք, որ ավտոմեքենա առնի ու շտապ հասնի ջրի խողովակի վթարված վայրը». ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Մինչ Դավիթաշենի թաղապետ Միքայել Թումասյանը դիմում է կառավարություն, որպեսզի իրեն տրամադրեն գումար, որ գնի նոր ծառայողական ավտոմեքենա, իր վարչական շրջանի 7-րդ փողոցում 3 օրից ավելի է՝ ջուրն ասֆալտի տակից դուրս է ցայտում և ողողում ճանապարհը։ [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի թղթակցի հետ զրույցում մի քանի քաղաքացիներ, ովքեր հրաժարվեցին տեսախցիկի առջև խոսել, ասում էին. «Քանի օր է, ուզում ենք հասկանալ՝ խմելու ջո՞ւր է, թե՞ ոռոգման, ու մեկ էլ ուզում ենք՝ կառավարությունը Դավիթաշենի թաղապետի խնդրանքը չմերժի. շուտ գումար հատկացնի, որպեսզի մեծն թաղապետը ավտոմեքենայով շտապ հասնի 7-րդ փողոց ու միջոցներ ձեռնարկի՝ խնդիրը լուծելու համար»։ [b]**** 18:30 Քիչ առաջ Դավիթաշեն վարչական շրջանի ղեկավարի անձնակազմից ստացվել է պարզաբանում, որը ներկայացնում ենք ստորև. «Այսօր լրատվական էջերից մեկով տարածվեց տեղեկատվություն, որտեղ նշված էր, որ Դավթաշեն 7 փողոցի սկզբնամասում արդեն 3 օր է առկա է ջրի վթար, սակայն թաղապետի կողմից ոչինչ չի արվում այն վերացնելու համար։ Նշենք որ վերոնշյալ վայրում կա 2 վթար կապված ոռոգման և խմելու ջրի խողովակների հետ։ Նախ տեղեկացնենք, որ ոչ խմելու ջրի խողովակի, ոչ էլ ոռոգման գծերի վերականգնումը, չի մտնում վարչական շրջանի աշխատակազմի գործառույթների մեջ։ Դա բացառապես Վեոլիա ջուր և Երևան ՋՕ-ի խնդիրն է և այդ ընկերությունները վթարից անմիջապես հետո տեղյակ են եղել խնդրի մասին։ Նշենք, որ խմելու ջրի վթարի վերացումը բավականին խնդիր է առաջացրել, քանի որ գլխավոր խողովակաշարը, որը վթարվել էր, սնուցում է նաև Հանրապետական հիվանդանոցը, իսկ վթարի վերականգնման համար անհրաժեշտ է 36 ժամ։ Ջրանջատման դեպքում Հանրապետական հիվանդանոցը ևս կջրազրկվեր, իսկ համաճարակային այս պայմաններում անթույլատրելի է 36 ժամով ջրազրկել հիվանդանոցը։ Այս ամենը հաշվի առնելով, վարչական շրջանի ղեկավարի կողմից ձեռնարվեցին աշխատանքներ, որի արդյունքում ժամանակավոր լուծում տրվեց խմելու ջրի արտահոսքը դեպի ճանապարհ փակելու համար, մինչև ջրագծի վերանորոգումը։ Ինչ վերաբերվում է ոռոգման ջրագծի վթարին, այն այսօր կվերացվի»։[/b] Լուսանկարները և տեսանյութը՝ Կարեն Գրիգորյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 41+
41+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր