211652_close_icon
views-count31988 դիտում article-date 10:01 30-06-2020

Երևանում 49-ամյա վարորդը BMW-ով Սարի Թաղի «կալցևոյում» բախվել է կանաչապատ գոտու եզրաքարերին. կա վիրավոր. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Երեկ՝ հունիսի 29-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 19։30-ի սահմաններում Երևանի բնակիչ՝ 49-ամյա Ա. Ս-ն Դավիթ Բեկի պողոտայի թիվ 140 հասցեի դիմաց իր կողմից վարած BMW մակնիշի ավտոմեքենայով ժողովրդին հայտնի Սարի Թաղի «կալցևոյում» բախվել է ճանապարհի մեջտեղում գտնվող շրջանաձև երթևեկության կանաչապատ գոտու եզրաքարերին։ Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով ուղևոր՝ Երևանի բնակիչ, 58-ամյա Ռ. Ս-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Էրեբունի» բժշկական կենտրոն։ Դեպքի վայր են ժամանել Երևանի ճանապարհային ոստիկանության ծառայողները։ Վթարի մասին Երևանի ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Արմեն Հարությունյանը տեղեկությունը փոխանցել է Ճանապարհային ոստիկանության ճանապարհատրանսպորտային պատահարների գործերով հետաքննության և վարչական վարույթի իրականացման բաժանմունք, որտեղից ժամանել է հերթապահ խումբը՝ բաժանմունքի պետ Խաչիկ Սամվելյանի, հետաքննիչ Գևորգ Մինասյանի գլխավորությամբ։ Փաստի առթիվ Գ. Մինասյանի կողմից նյութեր են նախապատրաստվում։ [color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 16+
16+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր