211652_close_icon
views-count2923 դիտում article-date 20:56 29-06-2020

Կիկե Սետյեն. Մեսիի հետ հակասություններ կան, բայց դա նորմալ է. ՏԵՍԱՆՅՈՒԹ

«Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Կիկե Սետյենն անդրադարձել է Լիոնել Մեսիի հետ փոխհարաբերություններին: «Դրանք բարդ չեն: Ճիշտ է, մենք միշտ տարաձայնություններ ունենք, յուրաքանչյուրս ունենք մեր տեսակետը: Եվ դա նորմալ է, երբ կան հակասություններ: Մենք նորմալ շփվում ենք: Կան կոնկրետ հարցեր, որոնց ես նշանակություն չեմ տալիս: Ինչ վերաբերում է Մեսիի և իմ օգնականի միջև միջադեպին, ապա դա աշխատանքային դրվագ էր: Առանձնահատուկ բան չկար», ասել է Սետյենը: Իսպանիայի առաջնությունում «Սելտայի» հետ խաղի (2:2) ժամանակ, ջրային դադարի ընթացքում Մեսին արհամարել է Սետյենի օգնական Էդերաբիային: Վերջինս ցանկանումէր խոսել արգենտինացու հետ, սակայն Մեսին շրջվել և հեռացել է նրանից: Ավելի ուշ, երբ Մեսին վերադարձել է, որպեսզի ջրի շիշը թողնի, Սարաբիան նորից փորձել է նրա հետ զրուցել, սակայն Մեսին նորից նրան բանի տեղ չի դրել: Խաղից հետո էլ «Բարսելոնայի» հանդերձարանում լարված մթնոլորտ է եղել: Խաղացողները մարզչի քննադատել են ընտրած տակտիկայի և մի շարք որոշումների համար:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր