հիմնական կայք
Լրահոս

Տեղի է ունեցել Հայաստանի արտգործնախարարի տեսակոնֆերանսը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ. քննարկել է նաև Լեռնային Ղարաբաղի հիմնահարցը

Տեղի է ունեցել Հայաստանի արտգործնախարարի տեսակոնֆերանսը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ. քննարկել է  նաև Լեռնային Ղարաբաղի հիմնահարցը Հունիսի 29-ին տեղի ունեցավ Հայաստանի արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանի տեսակոնֆերանսը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովի (Ռուսաստան), Ստեֆան Վիսկոնտիի (Ֆրանսիա), Էնդրյու Շոֆերի (ԱՄՆ), ինչպես նաև ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրչիկի հետ։


ՀՀ ԱԳ նախարարը և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները քննարկեցին Լեռնային Ղարաբաղի հիմնահարցի խաղաղ կարգավորման գործընթացի միջավայրին առնչվող հարցերի շրջանակը:

Զրույցի ընթացքում պայմանավորվածություն ձեռք բերվեց հունիսի 30-ին ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների միջնորդությամբ և մասնակցությամբ անցկացնել տեսակոնֆերանս Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների միջև:

© 2012-2020 SHAMSHYAN.com - Բոլոր իրավունքները պաշտպանված են:
հիմնական կայք