2488 դիտում
17:56 29-06-2020
Հայաստանի առաջատար բռնցքամարտիկների պարապմունքները չեն դադարում
Հայաստանի առաջատար բռնցքամարտիկների պարապմունքները չեն դադարում, հայտնում է ՀԱՕԿ-ի պաշտոնական կայքը:
Հավաքականի գլխավոր մարզիչ, ԽՍՀՄ վաստակավոր մարզիչ Ռաֆայել Մեհրաբյանն ասաց, որ հայկական ազգային ֆեդերացիայի նախագահ Հովհաննես Հովսեփյանը ընդառաջ է գնում մարզչական խորհրդի ծրագրերին, նպատակով, որ բռնցքամարտիկները մշտապես որոշակի մարզավիճակում լինեն։
Մրցումային ծրագիրը դեռևս անորոշ է, բայց անհրաժեշտության պարագայում տղաները կարող են հասնել լավագույն մարզավիճակի և մարտական տրամադրությամբ մեկնել մրցումների։
Աշխատանքն ընթանում է ընդհանուր և անհատական ծրագրով։ Յուրաքանչյուրն ունի անձնական նախասիրություն։ Այդ հանգամանքը նկատի ունենալով, մասնագետները ուշադրություն են հատկացնում նաև հատուկ ֆիզպատրաստականության որակների բարելավմանը։ Ցանկացած վարպետ պետք է տիրապետի մարզաձևին բնորոշ հատկանիշների բազմազանությանը։
Հավաքականի բոլոր անդամները անտրտունջ կատարում են մարզիչների հրահանգները և ջանք չեն խնայում կայուն մարզավիճակ պահպանելու համար։
Նմանատիպ նյութեր
1299 դիտում
22:35 19-04-2014
Հայ բռնցքամարտիկների հաջող ելույթները` աշխարհի երիտասարդական առաջնությունում
1374 դիտում
17:40 17-05-2014
Հայ բռնցքամարտիկները վստահ հաղթանակ տոնեցին վրացի բռնցքամարտիկների նկատմամբ
Այս բաժնից
1045 դիտում
21:23 03-04-2024
Հունահռոմեական ոճի ըմբշամարտի ՀՀ պատանեկան առաջնության մրցումային 1-ին հաղթողներն ու մրցանակակիրները
928 դիտում
18:13 03-04-2024
Հայաստանի շախմատիստներից լավագույնը Հայկ Մարտիրոսյանն է
871 դիտում
11:22 03-04-2024
Կրիշտիանու Ռոնալդուն հեղինակել է կարիերայի 65-րդ հեթ-տրիկը. ArmSport.am