211652_close_icon
views-count2348 դիտում article-date 15:35 29-06-2020

Արցախի նախագահը ծաղիկներ է դրել անհայտ կորած ազատամարտիկների հուշարձանին

Հայրենիքի համար նահատակվածների եւ անհայտ կորածների հիշատակի օրվա կապակցությամբ Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը հունիսի 29-ին այցելել է Ստեփանակերտի հուշահամալիր եւ ծաղիկներ դրել անհայտ կորած ազատամարտիկների հուշարձանին: Այս մասին հայտնեցին Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից։ Միջոցառմանը մասնակցում էին Հայ Առաքելական եկեղեցու Արցախի թեմի առաջնորդ Պարգեւ արքեպիսկոպոս Մարտիրոսյանը, պաշտպանության նախարար Ջալալ Հորությունյանը:

Նմանատիպ նյութեր