211652_close_icon
views-count17846 դիտում article-date 11:36 29-06-2020

Ավտովթար Երևանում. Խաչատուր Աբովյանի պուրակում բախվել են Nissan-ն ու Opel-ը, վերջինս հայտնվել է մայթին. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Երեկ` հունիսի 28-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 23։30-ի սահմաններում Խաչատուր Աբովյանի անվան պուրակում բախվել են Opel և Nissan մակնիշի ավտոմեքենաները։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ըստ նախնական տեղեկությունների՝ վթարի հետևանքով, բարեբախտաբար, տուժածներ չկան, իսկ Opel-ն էլ բախման հետևանքով հայտնվել է մայթին։ Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել Ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի 7-րդ դասակի ծառայողները։ Փաստի առթիվ նշված դասակի տեսուչի կողմից նյութեր են նախապատրաստվում, ոստիկանությունը պարզում է վարորդների ինքնությունը։ [color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները և տեսանյութը՝ Հարություն Համբարյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 44+
44+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր